Կոմունալ վճարումների ընդունում Բանկի բանկոմատների միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը Ձեզ է ներկայացնում կոմունալ վճարումների իրականացման ևս մեկ շուրջօրյա գործիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ձեզ ընձեռում է հնարավորություն շուրջօրյա իրականացնել կոմունալ վճարումներ Բանկի լայն բանկոմատային ցանցի միջոցով` տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Բանկոմատների ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս Բանկի քարտապաններին առցանց կատարել կոմունալ ծառայությունների վճարում հետևյալ հիմնական կոմունալ օպերատորների օգտին`

  • «Յուքոմ մոբայլ»,
  • Բիլայն բջջային/ֆիքս կապ
  • «ՎիվաՍել-ՄՏՍ»,
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»,
  • «ՀայՌուսԳազԱրդ»,
  • «Վեոլիա Ջուր»,
  • «Հայջրմուղկոյուղի»,
  • «Շիրակ ջրմուղկոյուղի»,
  • «Լոռի ջրմուղկոյուղի»,
  • «Արմավիր ջրմուղկոյուղի»,
  • «Յուքոմ»,
  • Իդրամ:

Ծառայության հիմնական առավելությունները.

  • Ծառայությունը հասանելի է շուրջօրյա Բանկի բոլոր բանկոմատների միջոցով
  • Բանկոմատների միջոցով իրականացված վճարումները շուրջօրյա և օնլայն փոխանցվում են կոմունալ օպերատորին` անկախ Բանկի աշխատանքային ժամերից
  • Վճարումների դիմաց որևէ միջնորդավճար չի գանձվում

Բանկոմատի միջոցով կոմունալ վճարման իրականացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ 7 պարզ քայլերով.

  1. Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քարտը բանկոմատ
  2. Մուտքագրել քարտի PIN-ծածկագիրը
  3. Բանկոմատի էկրանին ընտրել «Կոմունալ վճարումներ» մենյուն
  4. Այնուհետև ընտրել այն կոմունալ օպերատորին, որի օգտին անհրաժեշտ է կատարել վճարումը
  5. Մուտքագրել բաժանորդային կոդը կամ ֆիքսված հեռախոսահամարը, որին կցված է տվյալ բաժանորդային կոդը
  6. Մուտքագրել վճարման գումարը /կամ բանկոմատի էկրանին ընտրել առաջարկվող ֆիքսված գումարներից որևէ մեկը/
  7. Հաստատել վճարումը

ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտակա բանկոմատների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ  այստեղ:


Թարմացվել է առ 01.03.2018