Earlyone՝ հերթում սպասելու անհրաժեշտություն այլևս չկա

ՎՏԲ –Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկել է ժամանակակից և հարմարավետ ծառայություն: 
Այսուհետ Դուք կարող եք Earlyone բջջային հավելվածի միջոցով հեռահար եղանակով նախապես ամրագրել հերթ Բանկի մասնաճյուղում` խնայելով Ձեր ժամանակը: 

Earlyone բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռնում.

     • նախապես ամրագրել հերթ Ձեր իսկ կողմից նախընտրած մասնաճյուղում, ամսաթվին և ժամին սպասարկվելու համար
     • Ձեր կողմից հերթագրված ժամից 30 րոպե առաջ ստանալ հիշեցում այցելության վերաբերյալ

Ինչպե՞ս ամրագրել հերթը Earlyone բջջային հավելվածի միջոցով

անհրաժեշտ է Ձեր Android կամ iPhone սմարթֆոնում ներբեռնել Earlyone բջջային հավելվածը, այնուհետև հավելվածում ընտրել`
     • «ՎՏԲ Բանկ» կոճակը
     • «Մասնաճյուղ» դաշտում թափվող մեյուից ընտրել Ձեզ նախընտրելի մասնաճյուղը
     • «Ծառայություն» դաշտում ընտրել այն գործարքը, որի համար այցելելու եք մասնաճյուղ
     • Այնուհետև նշել այցի ամսաթիվը և ժամը
     • և սեղմել «Ստեղծել կտրոն» կոճակը
     • որից հետո համակարգը կձևավորի կտրոն` նույնականացման քառանիշ կոդով և համարով մասնաճյուղ այցելելու համար

  Ընդ որում, հավելվածի միջոցով հերթագրման պահին համակարգը ստուգում է տվյալ օրվա և ժամվա դրությամբ մասնաճյուղում հերթում սպասող այլ հաճախորդների քանակը և ծանրաբեռնվածության դեպքում առաջարկում մոտենալ մոտակա ազատ ժամին: 

  Ինչպե՞ս սպասարկվել մասնաճյուղում Earlyone բջջային հավելվածով ամրագրված կտրոնով`

     • նախ անհրաժեշտ է ներկայանալ մասնաճյուղ Ձեր կողմից ընտրված ժամին
     • մասնաճյուղում տեղադրված հերթերի կառավարման համակարգի տերմինալի էկրանին սեղմեք «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը
     • այնուհետև մուտքագրեք Earlyone բջջային հավելվածի կողմից հատկացված քառանիշ կոդը
     • որից հետո տերմինալը կտպի համապատասխան կտրոնը, Դուք կհայտնվեք հերթում և կսպասարկվեք Ձեր ժամին առաջին իսկ ազատ աշխատակցի կողմից:

Խնդրում ենք մասնաճյուղ մոտենալ Ձեր կողմից ամրագրված ժամին, հակառակ դեպքում` Ձեր հերթը կկորի: