PIN կոդի փոփոխություն ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard և Visa քարտապանների համար մեկնարկել է նոր` բանկոմատի միջոցով PIN կոդի փոփոխության ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հեշտ փոխել Բանկի կողմից տրամադրված PIN կոդը Բանկի բոլոր բանկոմատների միջոցով:

PIN կոդի փոփոխություն ծառայության առավելությունները

Ապահով է

Ծառայությունը հնարավորություն է ընձեռնում փոխել ոչ միայն Բանկի կողմից տրամադրված PIN-կոդը առավել հարմարավետ PIN կոդով, այլ նաև բարձրացնել Ձեր քարտին առկա դրամական միջոցների անվտանգությունը, այն դեպքում, եթե կասկածներ ունեք, որ Ձեր քարտի PIN կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:

Հարմարավետ է

կարիք չկա անգիր հիշել Ձեզ անհարմար PIN-կոդը

Հեշտ է

PIN-կոդը կարող եք փոխել բանկոմատի կոճակի մի քանի սեղմումով:   

 

PIN-կոդի փոփոխության գործարքների քանակն անսահմանափակ է: Ծառայությունը տրամադրվում է անվճար:

Ինչպե՞ս փոխել PIN կոդը

Ձեր քարտի PIN-կոդը փոխելու համար անհրաժեշտ է`

·         քարտը մուտքագրել բանկոմատ

·         մուտքագրել գործող PIN-կոդը

·         բանկոմատի էկրանին ընտրել “PIN-կոդի փոփոխություն” կոճակը


·         մուտքագրել նոր քառանիշ PIN-կոդը


·         կրկնել նոր PIN-կոդի մուտքագրումը և ավարտել գործարքը


Ուշադրություն

Ձեր քարտին առկա դրամական միջոցների պահպանման նկատառումներով.

·         մի օգտագործեք PIN կոդի մատչելի և հեշտ համադրություններ

·         մի տրամադրեք Ձեր քարտի PIN կոդը երրորդ անձանց, ներառյալ Բանկի աշխատակիցներին

·         մի գրառեք Ձեր քարտի PIN կոդը երրորդ անձանց հասանելի կրիչների վրա: