Ծառայություն SMS բանկինգ

  
 Կրճատելով տարածությունները...








ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր ֆիզիկական անձ հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն հաշված րոպեների ընթացքում վերահսկել իրենց բանկային, քարտային, ավանդային և վարկային հաշիվները Բանկի կողմից ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարել SMS հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով:

SMS բանկինգ շուրջօրյա ծառայության շնորհիվ Դուք`

  • տեղեկացված կլինեք Ձեր ընթացիկ և քարտային հաշիվների շարժի մասին
  • կստանաք հիշեցումներ Ձեր ավանդների և վարկերի մարման ժամկետների մասին
  • կկարողանաք արգելափակել/արգելահանել Ձեր վճարային քարտերը,
  • ինչպես նաև ծանոթանալ Բանկի նոր պրոդուկտներին և ծառայություններին:

Դուք կստանաք SMS հաղորդագրություններ հետևյալ դեպքերում

Բանկի նախաձեռնությամբ.

  • բանկային/քարտային հաշիվների շարժի վերաբերյալ /մուտքային և ելքային գործարքներ/  
  • վարկերի և տոկոսադրույքների մարման ժամկետների մասին հիշեցում
  • ավանդի տոկոսների վճարման, ինչպես նաև ժամկետի լրացման մասին հիշեցում

Ձեր նախաձեռնությամբ տեղեկատվություն կարող եք ստանալ Ձեր վճարային քարտի վերաբերյալ` SMS-հարցում ուղարկելով.

  • տեղական բջջային օպերատորների հեռախոսահամարներից` 27-00 կարճ համարի
  • միջազգային բջջային օպերատորների հեռախոսահամարներից` +79037676087 համարին` հաղորդագրության տեքստում նշելով ստորև բերված համապատասխան կոդային բառը:   

 

Կոդային բառ

Ծառայություն

BALI

Քարտի ընթացիկ մնացորդի ստուգում

CLIST

Քարտերի ցանկի ստացում (կիրառվում է մեկից ավելի գործող քարտ ունենալու դեպքում)

CSTAT

Քարտի կարգավիճակի ստուգում

USL

Քարտի արգելափակում

USL ACTIVATE

Քարտի արգելահանում

MSTI

Քարտով կատարված վերջին 7 գործարքների վերաբերյալ հակիրճ քաղվածքի ստացում                                                

HELP

Մատուցվող ծառայությունների ցանկի, ինչպես նաև կոդային բառերի կիրառման ճիշտ ձևաչափի վերաբերյալ տեղեկություն

LANG en` անգլերեն
 
LANG ru` ռուսերեն
 
LANG am` հայերեն



Ստացվող SMS հաղորդագրությունների լեզվի փոփոխում

 

SMS հաղորդագրության նմուշ`

Ձեր քարտի ընթացիկ մնացորդի ստուգման նպատակով ուղարկում եք SMS հաղորդագրություն 27-00 կամ +79037676087 կարճ համարին` տեքստում նշելով BALI բառը: Բանկն ի պատասխան Ձեզ կուղարկի պատասխան հաղորդագրություն հետևյալ տեքստով.

“Available balance for card 1 VISA CL *XXXX is: 12000.70 AMD. Credit limit: 0.00 AMD. Own amount: 12000.70”

SMS բանկինգ սակագներ

SMS բանկինգ ծառայության ակտիվացում

         Անվճար

SMS-բանկինգ ծառայության ամսական միջնորդավճար

   190 ՀՀ դրամ*

 

 

    

* SMS-բանկինգ ծառայության փաթեթային առաջարկի ամսական միջնորդավճար /ներառյալ ԱԱՀ/ յուրաքանչյուր բանկային պորդուկտի համար` SMS-բանկինգ ծառայության փաթեթային առաջարկի շրջանակներում անսահմանափակ քանակությամբ SMS-հաղորդագրությունների ուղարկման հնարավորություն` ինչպես Բանկի, այնպես էլ հաճախորդի նախաձեռնությամբ:

SMS բանկինգ ծառայության ամբողջական պայմաններ և սակագներ

Ինչպե՞ս ակտիվացնել SMS բանկինգ ծառայությունը

  • Ներկայացնել ստորագրված հայտը Բանկի ցանկացած մասնաճյուղ

Ուշադրություն.

  • Կոդային բառի սխալ մուտքագրման դեպքում, Դուք կստանաք SMS հաղորդագրություն` կոդային բառի պարզաբանման խնդրանքով:
  • Մեկից ավելի քարտերի առկայության դեպքում Ձեր քարտերի մնացորդների ստուգման նպատակով, ուղարկեք SMS հաղորդագրություն` BALI, BALI 1, BALI 2, BALI 3 տեքստով (կախված քարտերի քանակից, որոնց հերթական համարը կարող եք ճշտել CLIST հրահանգի միջոցով): 



Թարմացվել է առ 01.03.2018