Կոմունալ և այլ վճարներ

Բանկի լայն մասնաճյուղային  ցանցը, որը համալրված է ժամանակակից ավտոմատացված համակարգերով և փորձառու մասնագետներով, իրականացնում է կոմունալ, բյուջետային և այլ վճարների արագ և որակյալ ընդունում:

Ցանկացած տիպի վճարում` կոմունալ, բյուջետային, հարկային, վարկի կամ օվերդրաֆտի մարումներ կարելի է իրականացնել “Պարբերական Հանձնարարականի” միջոցով: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել բանկային  կամ քարտային հաշիվ, լրացնել “Պարբերական Հանձնարարական” ծառայության բաժանորդագրման դիմումը և անվճար իրականացնել ցանկացած գործարք` առանց Բանկ այցելելու, հերթերի և տրանսպորտի վրա ժամանակ վատնելու:

Վճարման տեսակները

  • Կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, հեռախոս, գազ, ջրամատակարարում, ռադիո, բնակվարձ և այլն)
  • Պետավտոտեսչության ծառայությունների և տուգանքների վճարների ընդունում
  • Նոտարական ծառայությունների վճարների ընդունում
  • Հարկային վճարումներ
  • Այլ վճարումների ընդունում բնակչությունից
  • ՀՀ կառավարության 29.03.2019թ. թիվ 314-Ն որոշման համաձայն բնապահպանական հարկի հետ վերադարձ 1

1 ՀՀ կառավարության 29.03.2019թ. թիվ 314-Ն որոշման համաձայն ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման համար «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ –ում սահմանվել է հետևյալ սակագինը՝
  • մինչև 3.000 դրամ գումարի վճարման դեպքում - 100 ՀՀ դրամ,
  • 3.001-ից ավել գումարի դեպքում – 300 ՀՀ դրամ, 



  Ուշադրություն`
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՈՒՂՂՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
   
Հարգելի՜ Հաճախորդ,

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գանձապետարան ուղղվող

  • հարկերը
  • տուրքերը
  • պարտադիր վճարները

ՊԱՏՇԱՃ կատարելու համար հարկավոր է ներկայացնել նաև.

  • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձի:
  • Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), եթե Դուք ֆիզիկական անձ եք: Բացակայության դեպքում ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԾՀ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԵԶԱԿԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈՓՈԽՎԵԼ:     


ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր

ՀՎՀՀ ԿԱՄ ՀԾՀ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՂՂՎԻ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:



Թարմացված է առ 20.05.2019

Այցելեք նաև: Վճարային քարտեր
Սպառողական վարկեր