Ակցիա “Բիզնեսին ընդառաջ” “Գործընկեր” վարկատեսակի համար

“Գործընկեր”

“ՎՏԲ – Հայաստան” Բանկը հայտարարում է ակցիա Փոքր բիզնեսի ներկայացուցիչ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար՝ 2019թ. հուլիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Կարող եք ստանալ ՀՀ դրամով անգրավ վերականգնվող վարկային գիծ տարեկան 20% տոկոսադրույքով, վարկի փաստացի տոկոսադրույքը` 21.94%:

“Բիզնեսին ընդառաջ” ակցիայի մասնակից կարող են դառնալ ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները, որոնք ունեն գործող բիզնես-վարկ:

 

Ակցիայի պայմաններ և կանոններ

  1. Ժամկետ` 30.07.2019-31.12.2019 (ներառյալ);

  2. Մասնակիցներ` անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձիք; 

  3. Վարկատեսակի էությունը` քարտային հաշվի վրա տրամադրվող վերականգնվող վարկային գիծ, որը տրամադրվում է գործող հաճախորդներին` ի լրումն գործող վարկային պրոդուկտների, և նոր հաճախորդներին “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Փոքր Բիզնեսի սուբյեկտների վարկային պատմության մինիմալ պահանջներին համապատասխանելու դեպքում;

  4. Վարկի գումար` 300.000 - 700.000 ՀՀ դրամ;

  5. Վարկի ժամկետ` 18 ամիս;

  6. Վարկի տոկոսադրույք`20%;

  7. Վարկի փաստացի տոկոսադրույքը` 21.94%

  8. Վարկի տրամադրման համար միանվագ միջնորդավճար` 0%;

  9. Վարկի վաղաժամկետ մարման տույժ` 0%;

  10. Վարկի նպատակ`Բիզնես խնդիրների լուծում:

  11. Վարկի ապահովման միջոց` 1 անձի երաշխավորություն:

 

ֆինանսական կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից