Ակցիա “Բիզնեսին ընդառաջ” “Ունիվերսալ-բիզնես” վարկատեսակի համար

“Ունիվերսալ-բիզնես”

“ՎՏԲ – Հայաստան” Բանկը հայտարարում է ակցիա Փոքր բիզնեսի ներկայացուցիչ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար՝ 2019թ. հուլիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Կարող եք ստանալ ՀՀ դրամով անգրավ բիզնես վարկ տարեկան 10% տոկոսադրույքով առաջին 6 ամսվա համար, իսկ սկսած 7-րդ ամսից` 17% (փաստացի տոկոսադրույքը կազմում է` 18.26-22.86%): Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 8 ժամվա ընթացքում: 

“Բիզնեսին ընդառաջ” ակցիայի մասնակից կարեղ են դառնալ ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները, որոնք ունեն գործող բիզնես-վարկ: Չի թույլատրվում ստանալ ակցիայի շրջանակներում “Ունիվերսալ-բիզնես” վարկ և ուղղել այն գործող վարկի մարմանը:

 

Ակցիայի պայմաններ և կանոններ

  1. Ժամկետ` 30.07.2019-31.12.2019 (ներառյալ);

  2. Մասնակիցներ` անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձիք; 

  3. Վարկատեսակի էությունը` Բիզնես եկամուտների հիման վրա տրամադրվող վարկ;

  4. Վարկի գումար` 150.000-7.000.000 ՀՀ դրամ;

  5. Վարկի ժամկետ` 6-48 ամիս;

  6. Վարկի տոկոսադրույք`10% առաջին 6 ամսվա համար, իսկ սկսած 7-րդ ամսից`17%;

  7. Վարկի փաստացի տոկոսադրույքը`18.26-22.86%:

  8. Վարկի տրամադրման համար միանվագ միջնորդավճար` 3%;

  9. Վարկի վաղաժամկետ մարման տույժ` 0%;

  10. Վարկի նպատակ` հիմնական և/կամ շրջանառու միջոցների համալրում, և/կամ բիզնեսի զարգացման համար այլ ծախսեր, և/կամ գործող վարկի վերաֆինանսավորում (ընդ որում վերաֆինասավորմանը կարող է ուղղվել ոչ ավել քան վարկի գումարի 50%-ը):

  11. Վարկի ապահովման միջոց` մինչև 3.000.000 – 1 անձի երաշխավորություն,

  12.                                                       3.000.001 - 7.000.000 – 2-անձի երաշխավորություն:

Ֆինանսական կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից