|
Ավտովարկ երկրորդային շուկայից |
|
| Վարկի նպատակայնություն | Վարկ ֆիզիկական անձանց՝ շուկայից/ֆիզիկական անձանցից օգտագործված ավտոմեքենաներ ձեռք բերելու համար` անձնական/ընտանեկան օգտագործման նպատակով, այդ թվում` հայտ ներկայացնելուց առաջ 30 օրվա ընթացքում ներկրված ավտոմեքենաներ, որոնք բավարարում են Բանկի նվազագույն պահանջներին |
| Վաճառքի ուղի | Հաճախորդի փաստացի բնակության վայրին / աշխատանքին ամենամոտիկ մասնաճյուղը |
| Արժույթ | ՀՀ դրամ |
| Տարեկան անվանական տոկոսադրույք * | 14.5% |
| Անվանական տոկոսադրույքի փոփոխում | Ուշադրություն՝ Չի թույլատրվում ավտոմեքենայի օգտագործումը ձեռնարկատիրական գործունեության համար (այդ թվում` որպես տաքսի): Թույլատրվում է օգտագործել միայն ՀՀ տարածքում (ինչը սահմանվում է վարկային պայմանագրերում): Որպես տաքսի ավտոմեքենայի օգտագործման բացահայտման դեպքում` Բանկն իրավունք ունի կամ պահանջել ամբողջական վաղաժամկետ մարում, կամ դրույքը կբարձացվի մինչև 24% (փաստացի): |
| Sարեկան փաստացի տոկոսադրույք | 18.5% - 24% |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն | 70 - 80% |
| Մեքենայի խումբ` ըստ արտադրության երկրի |
|
|
Նվազագույն նախնական կանխավճար |
|
|
Վարկի առավելագույն գումար |
|
|
|
500,000 ՀՀ դրամ |
| Վարկի առավելագույն ժամկետ | 5 տարի |
| Վարկի նվազագույն ժամկետ | 1 տարի |
| Վարկի տրամադրման պահին մեքենայի առավելագույն շահագործման ժամկետ | Մինչև 10 տարի (ներառյալ) |
| Մարման եղանակ |
|
|
Վարկի տրամադրման եղանակ |
Միանվագ, անկանխիկ |
| Վարկի վաղաժամկետ մարման արգելք |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժ | Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում վարկի մայր գումարը և/կամ տոկոսագումարները չվճարելու դեպքում Բանկն իրավունք ունի դադարեցնել վարկի ժամկետանց մասի նկատմամբ տոկոսագումաների հաշվարկը` պահպանելով չժամկետանցված մասի նկատմամբ տոկոսագումարների հաշվարկը, և ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարների նկատմամբ (մինչև դրանց փաստացի վճարումը) կիրառել տույժ` տարեկան 48% (յուրաքանչյուր ժամկետանց օրացույցային օրվա համար), սակայն ոչ ավել, քան ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուժանքի առավելագույն չափը, իսկ նշված առավելագույն չափին հասնելուց հետո Բանկն իրավունք ունի վերականգնել վարկի մնացորդի (ներառյալ ժամկետանց մասի) նկատմամբ տոկոսագումարների հաշվարկը: |
| Պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքներ |
Զգուշացում՝ Պարտավորությունները չկատարելու դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել ձեր այլ գույքի հաշվին: Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները: Զգուշացում՝ ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում բանկը երեք աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: |
| Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման ժամկետ | 2 (երկու) աշխատանքային օր |
| Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո: |
| Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | Չի նախատեսվում |
| Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | Վարկի գումարի 2%, բայց ոչ ավել, քան 75,000 ՀՀ դրամ |
| Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար |
Այն դեպքում, եթե կանխավճարը < 45%, հաճախորդի ընտրությամբ հնարավոր է 2 տարբերակներից մեկը՝
Այն դեպքում, եթե կանխավճարը ≥ 45%՝ 0.23% վարկի սկզբնական գումարից |
| Միջնորդավճար վարկը ձևակերպելու համար (հաճախորդի ցանկության դեպքում) |
Սեփականության իրավունքի գրանցման վկայականի ստացում - 6,500 ՀՀ դրամ: Հաշվառման վկայագրի ստացում (տեխ․ անձնագիր) - 7,500 ՀՀ դրամ: Պետհամարանիշի ստացում - 13,500 ՀՀ դրամ: |
| Գրավից ազատում (պարտադիր) | 1,000 ՀՀ դրամ |
| ՀՀ տարածքից դուրս շահագործման համաձայնության տրամադրում | 1,000 ՀՀ դրամ |
| Բանկային հաշիվների բացում/ վարում | Համաձայն հաշվի սպասարկման սակագների |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների համաձայն |
| Ապահովագրություն |
Տրանսպորտային միջոցի (ԿԱՍԿՈ) ապահովագրություն Ապահովագրումն իրականացվում է ՀՀ և Վրաստանի տարածքում մեկ տարի ժամկետով: Ընդ որում՝
Վերջին տարում ապահովագրությունն իրականացվում է մնացած ժամկետի համար: Ապահովագրությունը չի երկարաձգվում, եթե հաճախորդի օբյեկտիվ ռիսկը 5 է: Ապահովագրությունը գործում է ՀՀ և Վրաստանի տարածքում: Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
| Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե: |
| Համավարկառու | Ֆիզիկական անձ, ով հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ ամուսնու եղբայր/քույր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
| Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն: |
| Աշխատանքային փորձ |
Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման |
|
Տարիք |
Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը: |
| Վճարունակության գնահատում | Այն դեպքում, երբ հաճախորդը վճարում է 50% կանխավճար, ապա ստուգվում է միայն հաճախորդի աշխատանքի փաստի առկայությունը: |
| Գրավի առարկա | Ձեռք բերվող ավտոմեքենա: |
| Գույքի շուկայական արժեքի գնահատում | Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից` անվճար |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր |
*Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ: Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն՝ Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Վարկի մարման պարտավորությունների չկատարման և գրավի առարկայի արժեքի անբավարարության դեպքում պարտավորության մարումը կարող է ապահովվել վարկառուին պատկանող այլ գույքի հաշվին։
Զգուշացում՝ Տոկոսագումարների և հիմնական պարտքի մարման պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ձեր գույքը (տուն, մեքենա և այլն) կարող է բռնագանձվել։
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացվել է 10.02.2026, 11:34
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: