Առցանց վաճառքների իրականացումն ժամանակակից բիզնեսի անբաժանելի մասն է: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է էլեկտրոնային առևտրի կազմակերպման հարմարավետ և շահավետ լուծումներ՝ ապահովելով «Мир» վճարային համակարգի քարտերով օնլայն վճարումների անխափան ընդունում: Տվյալ ծառայության շրջանակում առևտրի/սպասարկման կետը կարող է վճարումներ ընդունել MIR քարտերով՝ իր կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։
Վճարումների ընդունման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով՝ Բանկը տրամադրում է vPOS (վիրտուալ POS տերմինալ) ծրագրային գործիք, որը հնարավորություն է տալիս վճարումներն ընդունել արագ և հարմար՝ խուսափելով լրացուցիչ ծխսատար և ժամանակատար խնդիրներից։
vPOS-տերմինալներից օգտվելու առավելություններ․
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է ինտերնետ-Էկվայրինգի ծառայությունը «Мир» վճարային համակարգի քարտերը սպասարկելու համար: Ծառայության միացումն անվճար է:
Անկանխիկ գործարքների իրականացման համար գանձվող միջնորդավճար՝ 3% - 3.5%:*
*«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բանկային հաշվի առկայության դեպքում կիրառվում է միջնորդավճար 3%-ի չափով,
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բանկային հաշվի բացակայության դեպքում կիրառվում է միջնորդավճար 3.5% դրույքաչափով:
Առևտրի և սպասարկման կետերում էկվայրինգ ծառայության տրամադրման և սպասարկման պայմաններ (օֆերտա)
Թարմացվել է 18.11.2026, 11:38
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: