Հրապարակային ծանուցում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը հայտարարում է մրցակցային գնման ընթացակարգ, որն անցկացվում է բաց ձևով, գնանշման հարցման եղանակով։
Մրցակցային գնման ընթացակարգը հայտարարվում է բանկոմատների ձեռքբերման նպատակով:
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3 հասցեով:
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն ընդունվում են 2026թ. ապրիլի 15-ը ներառյալ՝ մինչև ժամը 18։00:
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության հայտերով ծրարների բացումը տեղի կունենա 2026թ. ապրիլի 16-ին, ժամը 11։00-ին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3:
Կոնտակտային անձ`
Կարո Պողոսյան
Հեռ. (+37410) 51-37-49, ներքին`1755
Բջջ․(+37433) 04-22-32
Էլ. փոստ` Tender@vtb.am
Տեղեկություններ գնման ընթացակարգի, ժամկետների, գնահատման չափանիշների և պայմանների վերաբերյալ։
«ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ
II. Մրցակցային ընթացակարգի համար հայտերի ընդունման վայրը և հասցեն․
ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3, «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ
III. Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ․
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն ընդունվում են գնման ընթացակարգի կազմակերպչի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ժամը 10:00-18:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի ապրիլի 15-ը, մինչև ժամը 18։00:
IV. Մրցակցային գնման ընթացակարգի անցկացման կարգը․
Մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցն իրավունք ունի փոփոխել կամ հետ կանչել իր հայտը մինչև հայտերի ներկայացման ժամկետի ավարտը: Մասնակցության հայտը համարվում է փոփոխված կամ հետ կանչված, եթե փոփոխությունն իրականացվել է կամ հայտը հետ կանչելու ծանուցումն ստացվել է Բանկի կողմից:
Գնման մրցակցային ընթացակարգի անցկացման ծանուցման մեջ նշված մասնակցության հայտեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո եթե մասնակցության ոչ մի հայտ չի ներկայացվել, գնման մրցակցային ընթացակարգը համարվում է չկայացած։ Այն դեպքում, եթե գնման մրցակցային ընթացակարգի փաստաթղթերով նախատեսված է երկու և ավելի լոտ, գնման մրցակցային ընթացակարգը չկայացած է ճանաչվում միայն այն լոտերի մասով, որոնց համար ներկայացվել է միայն մեկ մասնակցության հայտ կամ չի ներկայացվել մասնակցության ոչ մի հայտ:
Գնման մրցակցային ընթացակարգին մասնակցության հայտեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո եթե ներկայացվել է միայն մեկ մասնակցության հայտ, և եթե նշված հայտը ու այն ներկայացրած գնման ընթացակարգի մասնակիցը համապատասխանում են գնման մրցակցային ընթացակարգի անցկացման ծանուցման մեջ նշված պահանջներին, ապա Բանկն իրավունք ունի պայմանագիր կնքել գնման ընթացակարգի մասնակցի հետ, ով ներկայացրել է միակ մասնակցության հայտը՝ գնման ընթացակարգի այդ մասնակցի կողմից ներկայացված մասնակցության հայտում առաջարկված պայմանագրի կատարման պայմաններով:
Գնման ընթացակարգի մասնակիցը պետք է․
Ձեռք բերվող արտադրանքին առաջադրվող պարտադիր պահանջները և տեխնիկական նկարագրերը ներկայացված են հավելված 3-ում:
9․ Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության համար պարտադիր փաստաթղթերի ցանկ.
Գնման ընթացակարգին մասնակցության հայտի բոլոր թերթերը պետք է լինեն կարված և համարակալված:
Այն դեպքում, եթե մի քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձինք համատեղ հանդես են գալիս գնման ընթացակարգի մասնակցի կողմում, գնման ընթացակարգի նման մասնակցին գնման ընթացակարգի մասնակցի, գնվող արտադրանքի նկատմամբ Բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխան ճանաչելու համար այդ անձանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի գնման ընթացակարգի անցկացման ծանուցման, գնման ընթացակարգի փաստաթղթերի վերաբերյալ Բանկի կողմից սահմանված պահանջներին:
Եթե գնման ընթացակարգի մասնակցի կողմից հանդես են գալիս մի քանի անձինք, տեղեկությունները և փաստաթղթերը տրամադրվում են գնման ընթացակարգի մասնակցի կողմից հանդես եկող բոլոր անձանց նկատմամբ, եթե գնման անցկացման մասին ծանուցմամբ, գնման ընթացակարգի փաստաթղթերով այլ բան սահմանված չէ:
Գնման ընթացակարգի մեկ մասնակցի կողմից մի քանի անձանց հանդես գալու դեպքում գնման ընթացակարգին մասնակցելու հայտը պետք է պարունակի նաև նման անձանց միջև համաձայնագիր, որով կարգավորվում են նշված անձանց հարաբերությունները մեկ մասնակցի կողմից գնման ընթացակարգին մասնակցելու վերաբերյալ:
10. Գնումների հանձնաժողովի աշխատանքի և մրցակցային գնման ընթացակարգի հաղթող/հաղթողներ որոշելու կարգը.
Գնման ընթացակարգի մասնակիցների գնահատումն իրականացվելու է համաձայն Աղյուսակ №1-ում ներկայացված չափանիշների.
Աղյուսակ №1
| Հայտերի գնահատման չափանիշի անվանումը | Չափանիշի նշանակալիություն % |
| Լոտում ներկայացված արտադրանքների արժեք | 100% |
| Լոտում ներկայացված արտադրանքների արժեք |
|
100 |
Գնման ընթացակարգին մասնակցության հայտը գնահատելու համար հաշվարկվում է i-րդ հայտի վերջնական վարկանիշը, որը որոշվում է հետևյալ բանաձևով.
Ri = (Cmin / Ci)*N:
V. Հանձնարարության նկարագիրը
Հաղթող ճանաչված մասնակիցը պետք է․
VI․ Վերասակարկման անցկացման կարգը
1․ Գնումների հանձնաժողովն իրավունք ունի մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցներին հնարավորություն ընձեռել կամովին բարձրացնել իրենց հայտերի վարկանիշը՝ նվազեցնելով պայմանագրի սկզբնական գինը կամ գնման ընթացակարգին մասնակցության հայտերի գնահատման չափանիշ հանդիսացող այլ ցուցանիշները՝ պայմանով, որ դիմումի մնացած դրույթները մնում են անփոփոխ։ Վերասակարկման անցկացման ձևը և կարգը, նոր պայմաններով հայտերի ներկայացման վերջնաժամկետները, գնման ընթացակարգի այլ մասնակիցների կողմից պայմանագրի կատարման պայմանների մասին տեղեկությունները (առանց այդ մասնակիցների անունները նշելու) սահմանվում են վերասակարկմանը մասնակցելու Բանկի հրավերում:
Գնման ընթացակարգի մասնակիցները գնումների հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում վերասակարկման մասնակցելիս թղթային և էլեկտրոնային եղանակով (Գնումների միասնական հարթակում վերասակարկում իրականացնելիս) ներկայացնում են գնման ընթացակարգին մասնակցելու հայտի փոփոխված պայմանները սահմանող փաստաթղթեր:
Վերասակարկման արդյունքներով գնման ընթացակարգի հաղթողը որոշվում է սույն գնման ընթացակարգի համար սահմանված կարգով` գնման ընթացակարգի փաստաթղթերում նշված գնահատման չափանիշներին համապատասխան:
Վերասակարկումը իրականացվում է գնման ընթացակարգին մասնակցելու հայտերի գնահատման և համադրման ընթացակարգի (վերանայման, գնահատման և համեմատության) համար սահմանված ժամկետներում, որոնք սահմանված են գնման ընթացակարգի փաստաթղթերում:
Թարմացվել է 13.03.2026, 09:57
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: