Կատարեք Ձեր բանկային գործարքները արագ, անվտանգ և ցանկացած ժամանակ
Ինչպե՞ս տեղադրել VTB Online հավելվածը
1. Սեղմեք «Տեղադրել» կոճակը և անցեք հղումով
2․ Բրաուզերի աջ անկյունում սեղմեք «Ավելին» կոճակը
3. Ընտրեք «Ավելացնել Գլխավոր էջին/Add to Home Screen» տարբերակը, այնուհետև՝ «Տեղադրել/Install»
4. Գրանցվեք և ակտիվացրեք մուտքը բիոմետրիայի միջոցով
Տեղադրել
Ինչպե՞ ս տեղադրել VTB Online հավելվածը
1. Սեղմեք «Տեղադրել» կոճակը և անցեք հղումով
2․ Բրաուզերի ներքևի մենյուում սեղմեք «Կիսվել» կոճակը
3. Ընտրեք «Ավելացնել Գլխավոր էջին/Add to Home Screen» տարբերակը և հավելվածի պատկերը կհայտնվի հեռախոսի էկրանին
4. Գրանցվեք և ակտիվացրեք մուտքը բիոմետրիայի միջոցով
Տեղադրել
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
VTB Online մոբայլ բանկինգի օգտագործման պայմաններ և դրույթներ
Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ ստեղծելով նոր մուտքանուն և գաղտնաբառ։ Նախորդ տարբերակի Մոբայլ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը չեն գործում։ Գրանցման համար անհրաժեշտ է ունենալ Բանկում գործող հաշվի կամ քարտի համար։
Եթե Դուք Բանկի հաճախորդ չեք, խնդրում ենք այցելել Բանկի մասնաճյուղ։
Եթե արդեն գրանցված եք և չեք հիշում Ձեր մուտքանունը և/կամ գաղտնաբառը, սեղմեք «Մուտք» → «Վերականգնել մուտքանունը և գաղտնաբառը» և անցեք նույնականացում՝ քարտի կամ հաշվի համարի միջոցով։
Եթե չեք ստանում հաստատման կոդը կամ համակարգը ցույց է տալիս տեխնիկական այլ սխալներ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ զանգահարելով 87-87։
Եթե չեք հիշում Ձեր մուտքանունը և/կամ գաղտնաբառը, սեղմեք «Մուտք» → «Վերականգնել մուտքանունը և գաղտնաբառը» և անցեք նույնականացում՝ քարտի կամ հաշվի համարի միջոցով։
Հաստատման կոդը ուղարկվում է Ձեր այն հեռախոսահամարին, որը հաստատված է Բանկում։ Եթե տվյալ հեռախոսահամարին չեք ստանում հաստատման կոդը, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ զանգահարելով 87-87։
Հեռախոսահամարի փոփոխությունը բջջային հավելվածի միջոցով հնարավոր չէ։ Բջջային համարի փոփոխության համար խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ զանգահարելով 87-87։
Եթե Դուք Բանկում գրանցված եք ռուսական հեռախոսահամարով, կարող եք անցնել գրանցում և ստանալ SMS-կոդը հավելվածում։ Եթե SMS-կոդը չի ստացվում, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ զանգահարելով 87-87։
Այո։ Մոբայլ հավելվածում «Պրոֆիլ» → «Կարգավորումներ» → «Ինտերնետ բանկ մուտքի կարգավորումներ» բաժնում կարող եք փոխել օգտատիրոջ մուտքանունը և գաղտնաբառը։
Ձեր հաշվի ինքնուրույն փակումը հնարավոր չէ։ Հաշիվն ամբողջությամբ փակելու համար խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ՝ զանգահարելով 87-87։
Հավելվածի միջոցով հնարավոր է արգելափակել Ձեր հաշիվը՝ անցեք «Պրոֆիլ» → «Հաշվի արգելափակում»։ Խնդրում ենք հաշվի առնել, որ արգելափակումից հետո մուտք գործել Ձեր հաշիվ հնարավոր չի լինի։ Վերականգնելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Բանկի հետ՝ զանգահարելով 87-87։
Թարմացվել է 24.03.2026, 15:23
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: