Վարկը տրամադրվում է տարբեր բիզնես-խնդիրների լուծման համար, ինչպիսիք են՝ շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, մաքսատուրքերի և տրանսպորտային ծախսերի վճարում, վարկային պարտավորությունների կատարում, ինչպես նաև այլ նպատակների ֆինանսավորման համար:
Միջին բիզնեսի վարկավորում - տարբեր բիզնես խնդիրների լուծում
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի |
Վարկային պարտավորությունների մարման կարգը | Աննուիտետային վճարներ, ճկուն ժամանակացույց՝ կախված բիզնեսի առանձնահատկությունից |
Ֆինանսավորման մեթոդ | 12.7%-21.92% |
Վարկի գումար | նվազագույն գումար 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ՌԴ ռուբլի, առավելագույն գումար՝ առանց սահմանափակման (1 վարկառուի գծով Բանկի նորմատիվի սահմաններում) |
Վարկի ժամկետ | 3-ից 84 ամիս |
Որոշման գործողության առավելագույն ժամկետ | Վարկի տրամադրման մասին որոշումն ուժի մեջ է 30 օրացուցային օր |
Միանվագ տուգանք վարկի ոչ նպատակային օգտագործման համար | Ոչ նպատակային օգտագործված գումարի 5% միանվագ |
Տուգանք հիմնական պարտավորության վաղաժամկետ մարման համար | Սահմանվում է պայմանագրային հիմունքներով |
Միանվագ վճար վարկի տրամադրման դիմաց | Սահմանվում է պայմանագրային հիմունքներով |
Վարկային հայտի դիտարկկման վճար | Չի սահմանվում |
Կիրառվող տույժ ժամկետանց տոկոսների և հիմնական պարտավորության համար | 0.13% օրական |
Տարեկան տոկոսադրույք | Տոկոսադրույքը սահմանվում է Բանկի իրավասու մարմնի կողմից |
Տուգանք վարկային պայմանագրով սահմանված օգտագործման ձևի խախտման համար | Օգտագործման եղանակի խախտմամբ օգտագործված գումարի 5% միանվագ |
Տուգանք մոնիթորինգի պայմանները չկատարելու համար | Վարկային միջոցների մնացորդի 1%, սակայն 2,000,000 ՀՀ դրամից ոչ ավել |
Ապահովություն |
|
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Տեղեկատվություն երաշխավորի համար
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Վարկի մարումները, Վարկի նկատմամբ տոկոսագումարների հաշվեգրումը և վճարումը կատարվում են ՀՀ դրամով
Բանկի նկատմամբ պարտավորությունների կատարմն դեպքում մարումները կատարվում են հետևյալ կարգով և հերթականությամբ․
Եթե Պայմանագրով նախատեսված Վարկի գումարների/տոկոսագումարների վճարման ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա Վարկի/տոկոսի մարումը/վճարումը կատարվում է հաջորդ բանկային (աշխատանքային) օրը:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Զգուշացում` պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացվել է 11.12.2024, 07:48
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: