«Ունիվերսալ-բիզնես» վարկը – պրոդուկտ է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամկետներում բավարարել հաճախորդի պահանջմունքները փոխառու միջոցների նկատմամբ (հիմնական/շրջանառու միջոցների համալրում, տարբեր բիզնես խնդիրների լուծում, ինչպես նաև միջոցների մի մասը կարող է օգտագործվել Բանկում գործող բիզնես-վարկերի վերաֆինանսավորման համար (բացի գրավով ապահովված և ՆԱԿ (Ներդրումների աջակցման կենտրոն) Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում)) առանց գրավային ապահովման մինչև 2 անձի երաշխավորությամբ:
Տարբեր բիզնես խնդիրների լուծում
Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Տեղեկատվություն երաշխավորի համար
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Վարկի մարումները, Վարկի նկատմամբ տոկոսագումարների հաշվեգրումը և վճարումը կատարվում են ՀՀ դրամով
Բանկի նկատմամբ պարտավորությունների կատարմն դեպքում մարումները կատարվում են հետևյալ կարգով և հերթականությամբ․
Եթե Պայմանագրով նախատեսված Վարկի գումարների/տոկոսագումարների վճարման ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա Վարկի/տոկոսի մարումը/վճարումը կատարվում է հաջորդ բանկային (աշխատանքային) օրը:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Զգուշացում` պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Քաղաքացիություն | ՀՀ ռեզիդենտ |
Արժույթ | ՀՀ դրամ |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 12-17% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 18.39% |
Վարկի գումար | 150 000 մինչև 5 000 000 |
Վարկի ժամկետ | 36-ից 48 ամիս |
Վարկի տրամադրման միջոց | Միանվագ, անկանխիկ տարբերակով |
Որոշման կայացման և հաճախորդին ծանուցման առավելագույն ժամկետ | 8 աշխատանքային ժամ |
Վարկի տրամադրման դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 30 օրացուցային օր |
Հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճար (պարտադիր) | 0% |
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | Նախատեսված չէ |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 0%-ից 2.7% |
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման տույժ | 0.13% ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսների յուրաքանչյուր օրացուցային օրվա համար |
Վարկի մարման միջոց | Հավասար ամենամսյա (անուիտետային) վճարներ |
Տոկոսների հաշվարկ | Իրականացվում վարկի մնացորդի նկատմամբ ամեն օր: Հաշվեգրված տոկոսները ենթակա են վճարման ամեն օր: |
Վաղաժամ մարման սահմանափակում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են․
|
Ապահովություն | 1. 150.000 -ից 1.000.000 ներառյալ գումարի դեպքում – 1 անձի երաշխավորությամբ, 2. 1.000.001-ից 5.000.000 ՀՀ դրամ – 2 անձի երաշխավորությամբ: |
Վարկի օգտագործման միջոց | Կանխիկ, անկանխիկ |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Լրացրեք հայտը
Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ
Ստացեք գումարը
Թարմացվել է 06.11.2024, 13:30
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: