Փոքր և միջին բիզնեսի հաճախորդների սպասարկման ոլորտում բանկի առաջնահերթություններից է համարվում վարկավորումը:
Բանկը տրամադրում է վարկեր և վարկային գծեր ՀՀ դրամով և արտարժույթով անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր իրականացնում են ձեռնարակատիրական գործունեություն առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում:
Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում նվազագույնը երեք ամիս, որոնց տարեկան համախառն հասույթը չի գերազանցում 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:
Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների ֆինանսավորումը, կարճաժամկետ ներդրումները, սարքավորումների, հումքի ձեռքբերումը, շրջանառու միջոցների համալրումը, կրեդիտորական պարտավորությունների մարումը:
Վարկային գծի տրամադրման նպատակ է հանդիսանում շրջանառու միջոցների համալրումը: Վարկային գիծը հնարավորություն է տալիս բազմաթիվ անգամ օգտագործել և մարել վարկը` սահմանված ժամկետում և հաստատված սահմանաչափի շրջանակներում:
Պարտավորությունների կատարման ապահովում կարող են լինել երրորդ անձանց երաշխավորությունները, շարժական և անշարժ գույքի, գույքային և ոչ գույքային իրավունքի գրավները:
Թարմացվել է առ՝ 07.08.2023 թ. 11:52