ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել իր հաճախորդներին արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման հարցերում: Այս ծառայությունը կարող է մատուցվել նաև Բանկին դիմած թողարկողներին, թողարկման գործընթացի կազմակերպման շրջանակներում։
Այս ծառայությունների շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ իրականացնում է նաև խորհրդատվության տրամադրումն ընկերություններին` կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կարող է իրականացնել նաև արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:
Արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայությունների մատուցման կանոններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Թարմացվել է 15.10.2024, 08:04
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: