ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել թողարկողներին պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպման հարցում։ Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման ծառայությունների մատուցման շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է`
Թողարկողի և ֆինանսական շուկայի գնահատում
- Արժեթղթերի թողարկման մասով Թողարկողի իրավաունակության վերլուծություն, նրա գործունեության գնահատում` հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները
- Արժեթղթերի թողարկման չափանիշների և պայմանների մշակում` հաշվի առնելով թողարկողի նպատակը, նրա ֆինանսատնտեսական վիճակը, ռիսկերը և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքները; ներդրումային պլանավորում, բիզնես պլանի մշակում և այլն:
Արժեթղթերի թողարկման ազդագրի մշակում և այն գրանցելու հետ կապված աշխատանքների կազմակերպում
- Արժեթղթերի թողարկման ազդագրի պատրաստում կամ պատրաստման գործընթացին աջակցություն,
- Արժեթղթերի թողարկման բոլոր փուլերում տեղեկատվության բացահայտման հետ կապված ծառայությունների մատուցում` “Շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի” պատրաստում և տարածում պոտենցիալ ներդրողների շրջանակում , արժեթղթերի թողարկման չափանիշների և պայմանների վերլուծություն` ներդրողների գրավչության և ռիսկերի տեսանկյունից,
- Թողարկման սինդիկատի կազմակերպում և վերջինիս գործունեության ուղեկցում,
- Թողարկողի և շուկայի օպերատոների համագործակցության կազմակերպում և այլն:
Արժեթղթերի տեղաբաշխում
- Պոտենցիալ ներդրոցների ներգրավում` հաշվի առնելով նրանց կողմից ռիսկ կշռելու պատրաստակամությունը և արժեթղթերի գրավչությունը,
- Արժեթղթերի թողարկման վերաբերյալ հրապարակային շնորհանդեսների (road show), թողարկողների և պոտենցիալ ներդրողների հանդիպումների, ինչպես նաև արժեթղթերի թողարկման հետ կապված տեղեկատվության բացահայտման ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր համարվող այլ միջոցառումների կազմակերպում,
- Բաժանորդագրության կազմակերպում և իրականացում
- Արժեթղթերի թողարկման հետ առնչվող ծառայությունների մատուցում` դեպո հաշիվների և բրոքերային հաշիվների բացում։
Արժեթղթերի շրջանառության հետ կապված ծառայություններ
- Աջակցություն թողարկողին արժեթղթերը բորսայական առևտրին թույլատրելու նպատակով։ Մասնավորապես` փաստաթղթերի հավաքագրում, պատրաստում, համաձայնեցում և ներկայացում։
- Թողարկված պարտատոմսերի երկրորդային շուկայի ստեղծման աջակցություն,
- Շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների ներգրավում` թողարկված արժեթղերի շուկայի ստեղծման նպատակով
- Շուկայի ստեղծման գործառնության իրականացում (market making) և/կամ շուկա ստեղծողների սինդիկատի ստեղծման աշխատանքների իրականացում։
Արժեթղթերի տեղաբաշխման ծառայությունների մատուցման կանոններ