«Արտոնություն MC WBE» փաթեթ
- MC World Black Edition վարկային քարտ
- Արտոնյալ պայմաններով ավանդներ
- Անհատական խորհրդատուի ծառայություն
- Տուրիստական ապահովագրություն
- «Lounge Key» ծառայություն
«Արտոնություն MC WBE» փաթեթ
«Արտոնություն MC World Black Edition» ծառայությունների փաթեթը նախատեսված է ֆինանսապես կայուն հաճախորդների համար, ում կցվում է անհատական մենեջեր, ով 24/7 ռեժիմում տրամադրում է Բանկի բոլոր ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական խորհրդատվություն և ուղղորդում:
MC World Black Edition քարտ
Պրեմիում դասի քարտ անհատական վարկային սահմանաչափով և արտոնյալ մարման ժամանակահատվածով Զեղչերի լայն համակարգ տեղի և արտասահմանյան սպասարկման կետերում Քարտի կորստի դեպքում շտապ կանխիկ միջոցների տրամադրում և քարտի շտապ վերաթողարկում
Դառնալով «Արտոնություն» փաթեթի հաճախորդ `դուք կստանաք հեղինակավոր բանկային վարկային քարտ MC World Black Edition: ՎՏԲ Բանկի MC World Black Edition քարտը ձեզ հնարավորություն կընձեռի ստանալ վարկեր շահավետ պայմաններով եւ վարկային գիծ մինչեւ 55 օր արտոնյալ մարման ժամանակահատվածով: Բացի այդ, դուք կարող եք պատվիրել կից քարտեր ձեր ընտանիքի անդամների համար:
Անհատական սպասարկում
Առանձնահատուկ սպասարկում պրեմիում դասի «Պրիվիլեգիա» սպասարկման կենտրոնում Անհատական մենեջերի ծառայություններ Գործնական հանդիպումների համար նախատեսված սենյակ Խնայողություններ` արտոնյալ պայմաններով
Այն պահից, երբ Դուք դառնում եք Արտոնություն փաթեթի հաճախորդ,
Ձեզ տրամադրվում է հատուկ հարմարավետություն` բանկային գործարքներ կատարելու համար: Բանկում Ձեր ներկայացուցիչը կլինի անհատական խորհրդատուն, ում խնդիրն է պաշտպանել Ձեր ֆինանսական շահերը, ինչպես նաև ապահովել արագ և հարմարավետ հասանելիություն անհրաժեշտ բոլոր ծառայություններին:
Մենք երաշխավորում ենք լիարժեք գաղտնիություն և անհատական մոտեցում:
Ձեր անհատական խորհրդատուն կօգնի ցանկացած հարցում`
- Շահերի ներկայացում ինչպես բանկում, այնպես էլ արտաքին գործարքների կազմակերպման ընթացքում
- Ներդրված միջոցների կառավարման կազմակերպում
- Տարաբնույթ ֆինանսական խորհրդատվություն
- Բանկային գործարքների իրականացում
- Ձեր դրամական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում
- Ոչ ֆինանսական հարցերի լուծում
Lounge Key ծառայություն
Օդանավակայանի խառնաշփոթից հանգստանալու հնարավորություն 600 VIP սրահներից որևէ մեկում Բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հանգիստ և հարմարավետ տարածք թռիչքին սպասելու համար Նշված արտոնությունները `նաև ձեզ ուղեկցող անձանց համար
Lounge Key ծրագիրն օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է: Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն` օգտվելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունքից: Lounge Key ծրագիրն օրեցօր ընդլայնում է իրեն անդամակցող օդանավակայանների VIP գոտիների ցանցը, որոնց մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvp կայքում*:
Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MC World Black Edition քարտը` Դուք ավտոմատ ստանում եք անվճար Lounge Key ծրագրի անդամակցություն, որը հնարավորություն է ընձեռում Ձեզ`
• ուղևորությունների ընթացքում օգտվել օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց,
• օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
• VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
• խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված բոլոր տեսակի անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգստի և VIP սպասարկման առավելությունները,
• օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից:
Տուրիստական ապահովագրություն
Ապահովագրություն անվճար 1 անգամ Փաթեթի սպասարկման 1 օրացուցային տարվա ընթացքում Առավելագույն հատուցման գումար 30.000 եվրո մեկ ապահովագրական պատահարի դեպքում Ապահովագրության պոլիսի տրամադրում Բանկում 1 աշխատանքային օրվա ընթացքում Առողջության ապահովագրություն` ներառյալ հաճախորդի էվակուացիա և ռեպատրիացիա
Ճանապարհորդության ապահովագրությունը հատուկ ապահովագրական ծրագիր է, որի շրջանակներում դուք, Ձեր երկրից դուրս ճանապարհորդելիս, ապահովագրում եք Ձեր կյանքն ու առողջությունը: Փաթեթի շրջանակներում Ձեզ ընձեռվում է հնարավորություն` օգտվելու ճանապարհորդության ապահովագրությունից անվճար 1 անգամ Փաթեթի սպասարկման մեկ օրացուցային տարվա ընթացքում: Անվճար ապահովագրությունից օգտվելուց հետո Փաթեթի հաճախորդների համար գործում են արտոնյալ սակագներ: Ապահովագրության շրջանակներում փոխհատուցվում են միայն հանկարծակի կամ դժբախտ պատահարների արդյունքում առաջացած հիվանդությունները. խրոնիկական հիվանդությունները չեն ապահովագրվում: Ապահովագրության հատուցման գումարը կարող է տարբեր լինել, բայց մեկ ապահովագրական պատահարի դեպքում հատուցման առավելագույն չափը կազմում է մինչև 30,000 եվրո: Ապահովագրությունը գործում է 365 օրվա ընթացքում 30 օր ուղևորության ժամկետով ամբողջ աշխարհում:
Անհատական խորհրդատու
- Ձեր ներկայացուցիչը Բանկում
- Ձեր շահերի պաշտպանը
- Օգնություն Բանկի հետ ցանկացած հարցում
- Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի լրացում
«Պրիվիլեգիա» սպասարկման կենտրոն
- Այցելեք մեր անհատական սպասարկման կենտրոն «Պրիվիլեգիա» ՀՀ, ք. Երևան, Մոսկովյան 35 71/1 հասցեով
- Զանգահարեք (+37410) 60 60 90 հեռախոսահամարով
- 4 արժույթ մեկ քարտում
- Անվճար քարտի թողարկում և սպասարկում
- Կանխիկացման օրական սահմանաչափ մինչև 6 մլն ՀՀ դրամ
- Անհրաժեշտ նվազագույն մնացորդ` 0 ՀՀ դրամ
- Անվտանգ առցանց գնումներ 3D Secure ծառայության շնորհիվ