Մենք ստեղծում ենք ժամանակակից լուծումներով հագեցած ՈՒսումնական Կենտրոն, որտեղ մեր աշխատակիցները ստանում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝
Դասընթաց նորեկների համար՝ ‹‹Բարի գալուստ ՎՏԲ Աշխարհ››
Առաջնորդների զարգացում
Անձնային աճ
Քոուչինգ և մենթորինգ
Վարպետության դասեր Բանկի ղեկավարների կողմից
Բանկի վառ, պայծառ, արդյունավետ աշխատակիցները կարող են դառնալ ֆունկցիոնալ բիզնես թրեյներներ
Ժամանակակից բիզնես գրականությամբ հագեցած գրադարանից օգտվելու հնարավորություն:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսումնական կենտրոնը հնարավորություն է զարգանալու, կատարելագործվելու եւ բարձրացնելու անձնակազմի որակավորումը:
Բարձր որակավորում ունեցող աշխատակիցները եւ նոր գաղափարները Բանկի հաջողակ զարգացման հիմնական պայմաններից են:
Ուսումնական կենտրոնի առաքելությունը մենք տեսնում ենք մեր աշխատակիցների գիտելիքների ձեռք բերման, գործնական հմտությունների զարգացման, համակարծիք թիմ ձևավորելու մեջ, որոնք ուղղված են ի շահ Բանկի եւ հաճախորդների:
Կորպորատիվ ուսուցումը, անշուշտ, արդյունավետ միջոց է անձնակազմի զարգացման և հմտությունների կատարելագործման համար: Կորպորատիվ ուսուցման դրական կողմը հանդիսանում է համակարգվածությունը , որն ուղղված է Բանկի ռազմավարական նպատակներին:
Նորագույն տեխնոլոգիաներին զուգընթաց, Բանկի ամենօրյա կյանքում արագորեն տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բիզնես-թրեյնինգները, սեմինարները, կոնֆերանսները, վարպետության դասերը, կլոր սեղանները, քոուչինգը և ֆունքցիոնալ թրեյներությունը:
Ուսումնական կենտրոնում աշխատակիցները ոչ միայն անցնում են ուսուցում, այլ նաև կարող են դառնալ թրեյներներ և քոուչեր: Մենք հավատում ենք, որ փորձի և գիտելիքի փոխանցման ամենալավ թրեյներները Բանկի լիդերները են:
Հենց կորպորատիվ ուսուցման եւ կորպորատիվ «ոգու» ձեւավորման միջոցով է շուկայում ստեղծվում մրցակցային առավելության մոդելը՝ հիմնված Բանկի յուրահատուկ կարողությունների վրա:
Ցանկանու՞մ եք աճել և զարգանալ:
Դուք նախաձեռնո՞ղ եք և ձգտու՞մ եք փորձել սեփական ուժերը ու հնարավորությունները բանկային համակարգում:
Պատրա՞ստ եք միանալ պրոֆեսիոնալների թիմին, ուս ուսի աշխատել լավագույնների հետ և դառնալ նրանցից մեկը,
ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ընձեռել Ձեզ հնարավորություն` մասնագիտական կարիերան սկսելու և զարգացնելու համար:
Աշխատանքը մեզ մոտ երաշխիք է կայունության, նյութական ապահովվածության և մասնագիտական աճի:
Առողջ աշխատանքային միջավայրի ստեղծումը և թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի ապահովումը, խրախուսման արդյունավետ համակարգը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը մեր առանցքային արժեքներն են, որոնց հիման վրա որոշվում են անձնակազմի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները:
Հոգ տանելով մեր աշխատակիցների մոտիվացիայի պահպանման և բարձրացման, ինչպես նաև բարեկեցության ապահովման մասին` մենք տրամադրում ենք`
Առողջության ապահովագրություն,
Վարկավորման արտոնյալ պայմաններ,
Պարգևատրումներ` հիմնված աշխատանքի անհատական գնահատման վրա,
Մասնագիտական դասընթացներ`ուղղված անձնային և մասնագիտական աճին,
Ֆինանսական աջակցություն կյանքի տարբեր իրավիճակներում,
4 հավելյալ հանգստյան օր` բացի հասանելիք վճարովի արձակուրդից,
Հավելյալ հանգստյան օր` ծննդյան օրվա կապակցությամբ,
Հարմարավետ և տեխնիկապես հագեցած աշխատանքային միջավայր,
Ֆուտբոլային, բասկետբոլային և վոլեյբոլային թիմերում մասնակցություն,
Տարաբնույթ կորպորատիվ միջոցառումներ:
եթե Դուք`
Նպատակասլաց եք,
Պատասխանատու եք,
Ձեր գործի գիտակն եք կամ ուզում քս դառնալ այդպիսին,
ապա ՎՏԲ-Հայաստան Բանկը բաց է Ձեզ համար:
Ուշադիր եղեք թափուր աշխատատեղերի մեր հայտարարություններին:
Մենք հավատացած ենք, որ Մեր հաջողության երաշխիքը Մեր անձնակազմն է:
Բաց չթողնե´ք Ձեր հնարավարությունը դառնալ մեր թիմի անդամ:
Ձեր ինքնակենսագրականը կամ լրացված մեր ձևանմուշը ուղարկե´ք hr@vtb.am էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք: