
Հարգելի հաճախորդ,
Ձեր կողմից Բանկին ներկայացված բողոքների, դիմումների և հարցումների ընդունման, գրանցման, քննության և պատասխանների ներկայացման գործընթացը կարգավորում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդների բողոքների, դիմումների և հարցումների ընդունման, գրանցման, քննության և պատասխանների ներկայացման գործընթացի մասին» ընթացակարգով:
Ձեր հարցերը և բողոքները կարող եք ուղղել Բանկին հետևյալ եղանակներով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ՝ Վազգեն Մնացականյան
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացի 15, "Էլիտ պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռ.` (374 60) 70 11 11
Ֆաքս` (374 10) 58 24 21
Էլ. հասցե` info@fsm.am; Վեբ կայք՝ www.fsm.am (https://fsm.am/)
Աշխատանքային ժամերը՝ Երկ.-ուրբ.՝ 9:00-18:00 (ընդմիջում` 13:00-14:00)
Հայտարարություն՝
Սպառողական վարկի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորման ծախսի համամասնորեն նվազեցման մեխանիզմը
Ցանկացած անձ իրավունք ունի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վերաբերյալ ստանալ.
Վերոնշված տեղեկությունները ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե տեղեկատվության մեջ այլ ժամկետ նշված չէ։ Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով`
Օրենքները կարող եք գտնել` սույն կայքի «Կարգավորում» բաժնում։
«Արտասահմանյան հաշիվների հարկման մասին» ԱՄՆ Օրենքը (այսուհետ` FATCA) կոչված է կանխել ԱՄՆ հարկատուներիկողմից ԱՄՆ-ից դուրս ստացվող շահույթի համար հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:
FATCA-ի պահանջներին հետևելու նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ համագործակցում է ԱՄՆ Հարկայինծառայության (IRS) հետ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI):
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI) ԱՄՆ Հարկային ծառայության կողմից շնորհվել է հետևյալ նույնականացման համարը` (GIIN) 3FZXN5.00040.ME.051:
Համաձայն FATCA-ի պահանջների «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսականինստիտուտ (Reporting Model 2 FFI) պարտավոր է տրամադրել ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) ԱՄՆ հարկատուներիկողմից բացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ FATCA-ով սահմանված տեղեկատվությունը:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ համաձայն FATCA-ի պահանջի ձեռնարկել է Բանկիհաճախորդների միջև ամերիկյան հարկատուների բացահայտելու միջոցառումներ, որոնք ներառում են` Բանկի կողմից Ձեր հարկային ռեզիդենտության կարգավիճակը հավաստող FATCA-ով սահմանված տեղեկատվության/փաստաթղթերի հարցում` Ձեզ հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելիս:
FATCA (foreign account tax compliance act) նպատակներով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ ինքնահայտարարագրման ձեվ
Թարմացվել է առ՝ 10-06-2024թ., 16:31