«Վիդեո բանկինգ»-ը բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ.
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հեռակառավարման սպասարկման սահմանները` ներդնելով նոր, մատչելի ծառայություն` «Վիդեո բանկինգ» ֆիզիկական անձանց համար:
Ծառայությունից օգտվելու համար Skype տեսազանգի միջոցով կարող եք զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը անցնել համապատասխան նույնականացում, որից հետո կարող եք ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների և գործող պայմանագրերի մասին, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
«Վիդեո բանկինգ» ծառայության տրամադրում | Անվճար |
«Վիդեո բանկինգ» ծառայության միջոցով ՀՀ ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով դրամական փոխանցման ուղարկում | 3,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր փոխանցման համար) |
«Վիդեո բանկինգ» ծառայության միջոցով ՀՀ ռեզիդենտ հաճախորդների կողմից արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով դրամական փոխանցման ուղարկում | Անվճար |
Բանկային ծառայությունների օգտագործում | Համաձայն համապատասխան ծառայությունների սակագների |
Մեկ օրվա ընթացքում գործարքների առավելագույն գումար | |
Հաճախորդի հաշիվների միջև | անսահմանափակ |
Բանկի այլ հաճախորդի հաշվին, միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով | մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) |
Թարմացվել է 06.11.2024, 07:10
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: