«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» (այսուհետ՝ Քաղաքականություն) «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) ներքին իրավական ակտ է, որով սահմանվում են Բանկի և Հաճախորդի գաղտնիության իրավունքը և գնահատում է իր հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վստահությունը:
- Սույն Քաղաքականությունը մշակվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների պահանջներր, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերի հիման վրա։
- Սույն Քաղաքականությամբ ներկայացված են Բանկի Գաղտնիության քաղաքականության սկզբունքները` կապված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման, պահպանման և բացահայտման հետ, որը հաճախորդի կողմից Բանկին է տրամադրվում իր ինտերնետային կայքի` www.vtb.am (այսուհետ` Կայք), և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի միջոցով:
- Օգտագործելով Քաղաքականությունը և դրա միջոցով անձնական տեղեկատվություն տրամադրելով Բանկին` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին:
- Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կազմակերպությունների կայքեր, երբ այդ հղումների միջոցով դուրս եք գալիս Բանկի Կայքից, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գաղտնիության քաղաքականության համար:
- Սույն Քաղաքականության մեջ օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ և ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
- Բանկը հավաքագրում, պահպանում և օգտագործում է անձնական տեղեկատվություն, որպեսզի կարողանա մատուցել բանկային ծառայություններ և բացահայտել իր հաճախորդների և գործընկերների պահանջմունքներն ու հետաքրքրությունները:
- Տեղեկատվությունը հավաքագրվում է հետևյալ միջոցներով․
- ա)Բանկի կայքում տեղադրված հայտերը լրացնելուց;
- բ)Բանկի նորություններին բաժանորդագրվելուց;
- գ)«Հետադարձ կապ» ձևը լրացնելուց;
- դ) Բանկի կայք այցելելուց (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն:
- Կայքի միջոցով ստացված անձնական տեղեկատվությունը կարող է համակցվել այն տեղեկատվության հետ, որը Դուք Բանկին տրամադրում եք այլ ձևերով (բանավոր կամ գրավոր)` Բանկ այցելելիս և/կամ փաստաթղթեր տրամադրելիս, և/կամ Կոնտակտային կենտրոն զանգահարելիս և այլն:
- Ստացված տվյալները ենթակա չեն փոխանցման երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բայց դրանք կարող են օգտագործվել Բանկի ներսում ցանկացած կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից:
- Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է տվյալների համակարգում, որը թարմացվում է յուրաքանչյուր նոր տվյալ ստանալու ժամանակ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ և ԱՊԱՀՈՎՈՒՄ
- Բանկը Ձեր անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրում միայն այն աշխատակիցներին, որոնց այդ տվյալներն անհրաժեշտ են Ձեզ ծառայություններ մատուցելու, Ձեզ հետ հաղորդակցվելու կամ Ձեր տվյալներն այլ կերպ մշակելու համար:
- Բանկը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու և Ձեր համաձայնությունը ստանալու:
- Կայքի հոսթինգ իրականացնող կազմակերպությունները և այլ անձինք, որոնք աջակցում են Բանկին Կայքի շահագործման, գործունեության իրականացման և սպասարկման հարցում, երրորդ անձ չեն հանդիսանում պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:
- Բանկը կարող է նաև հրապարակել տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:
- Ձեր վերաբերյալ հանրամատչելի անձնական տվյալները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգային նպատակով:
- Բանկը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալու տարբեր բնույթի տեղեկատվություն, որը կարող է ներառել տեղեկատվություն նոր պրոդուկտների և ծառայությունների, հատուկ առաջարկների մասին: Բանկի բոլոր նյութերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, եթե տեղեկատվություն չեք ցանկանում ստանալ, կարող եք հրաժարվել` դիմելով Բանկին:
- Բանկը կարող է նաև իրականացնել հարցումներ, որտեղ Ձեզ կարող են հարցեր տրվել Ձեր տարիքի, եկամտի, սեռի և այլնի վերաբերյալ: Նման տեղեկությունները Բանկին անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու, սպառողների նախասիրությունները պարզելու և բանկային պրոդուկտների և ծառայությունների որակը բարելավելու համար: Դուք կարող եք ազատ հրաժարվել նման տեղեկատվություն տրամադրելուց:
- Ցանկացած տվյալ, որը Դուք մուտքագրում եք Կայք պաշտպանված է արդիական տեխնոլոգիաների միջոցով: Բանկը կիրառում է նաև անվտանգության մեխանիզմներ, որպեսզի ապահովի Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների անվտանգությունը:
- Եթե ապագայում որոշեք նամակներ չստանալ և կցանկանաք, որ Բանկի Կայքի միջոցով նախկինում Բանկին տրամադրած անձնական տվյալները հանվեն Բանկի շտեմարաններից, ապա կարող եք դիմել Բանկին:
Թարմացվել է առ՝ 29-11-2023թ., 16:23