Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

Բանկի մասին

Պատմություն

«ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ի դուստր ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում։ Բանկը ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի հիման վրա և փաստացի համարվում է բանկային գործունեության ոլորտում նրա ավելի քան 90-ամյա ավանդույթների իրավահաջորդը։

«Հայխնայբանկ»-ի պատմությունը սկիզբ է առնում XX դարի սկզբից։ Պաշտոնական հիմնադրման ամսաթիվ է համարվում 1923թ.-ի հոկտեմբերի 29-ը, երբ  Խորհրդային Հայաստանում բացվում էին առաջին խնայողական դրամարկղերը։

1993թ.-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և ՀՀ նախարարների խորհրդի որոշումների հիման վրա բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի՝ «Հայխնայբանկ»-ի։

2004թ.-ի մարտին Ռուսաստանի պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ-ն ձեռք բերեց  «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի վերահսկիչ փաթեթը (70% + 1 բաժնետոմս),  (հետագայում՝ ՎՏԲ Բանկ ՀԲԸ)։

2006թ.-ի հունիսին իրականացված ռեբրենդինգի արդյունքում բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի՝ դառնալով ՎՏԲ միջազգային խմբի անդամ։

2007թ.-ի հուլիսին ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ն ձեռք բերեց մնացած բաժնեմասը (30% - 1 բաժնետոմս)՝ դառնալով Բանկի միակ բաժնետերը։ Նույն թվականին կատարվեցին փոփոխություններ կառավարման մարմինների կազմում։

Բանկն ունի մասնաճյուղային լայն ցանց, որն ընդգրկում է երկրի ողջ տարածքը։ Հաճախորդներին հասանելի է բանկի 53 մասնաճյուղ, 31 մասնաճյուղ գտնվում է մարզերում, մնացածը՝ Երևանում։ Ցանցը ներառում է 3 մասնագիտացված մասնաճյուղ՝ իրավաբանական անձանց սպասարկման համար, Private banking և Հիփոթեքային վարկավորման կենտրոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բանկոմատների լայն ցանց Հայաստանի ողջ տարածքում: Ծանոթանալ սարքերի տեղակայման վայրերին  կարելի է քարտեզին հղումով:

Բանկն ակտիվորեն զարգացնում է POS-տերմինալների ցանցը, որոնք ընդունում են МИР վճարային համակարգի քարտերը, ներառյալ ռուսական բանկերի քարտերը: Ներկայումս Բանկի POS տերմինալների ցանցը ներառում է ավելի քան 700 սպասարկման և առևտրային կետեր Հայաստանի ողջ տարածքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միակ բանկն է երկրում, որը սպասարկում է МИР քարտեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն զարգացնում է միջազգային փոխանցումները՝ լրացնելով դրանք նոր հնարավորություններով և գործառույթներով ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

Փոքր և միջին բիզնեսի համար միջազգային փոխանցումները տարբեր ոլորտների իրավաբանական անձանց հնարավորություն են տալիս օպերատիվ և ապահով գործարքներ կատարել ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով:

Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հասանելի են․

  • օնլայն փոխանցումներ Ռուսաստանի բոլոր բանկերի քարտերին և ՀՀ բանկերի քարտերին
  • փոխանցումներ հեռախոսահամարով
  • փոխանցումներ քարտի համարով
  • փոխանցումներ հաշվի համարով
  • փոխանցումներ առանց հաշվի բացման՝ Unistream համակարգի միջոցով՝  դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը 10 տարի շարունակ զբաղեցնում է առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման ոլորտում՝ ապահովելով շահավետ պայմաններ երկրի ավելի քան 1000 գործընկեր առևտրային կետերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության առանցքային ուղղություններից է փոքր և միջին բիզնեսի վարկավորումն ու սպասարկումը: Բանկը կիրառում է անհատական և ճկուն մոտեցում ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները: Առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները հարմարեցված են զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի հարցումներին՝ սկսած մեկնարկից մինչև ընդլայնում։

Թարմացվել է 25.12.2025, 11:58