Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

Փոքր բիզնեսի վաճառքների բաժնի պետ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`

Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտ


Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և արդյունավետ ղեկավարել Բաժնի գործունեությունը, ապահովել սահմանված նպատակների իրականացումը, իրականացնել աշխատանքի պլանավորում և օպերատիվ կառավարումը,
  • Վերահսկել Բաժնի գործունեության շրջանակներում առաջադրված խնդիրների, հանձնարարականների, Բանկի ներքին որոշումների և հրամանների կատարման ընթացքը,
  • Համակարգել Բաժնի աշխատակիցների աշխատանքը, սահմանել առաջադրանքներ, տրամադրել անհրաժեշտ ցուցումներ և վերահսկել դրանց կատարման որակը,
  • Ստորագրել ծառայողական փաստաթղթեր և պաշտոնական գրագրություն՝ վերապահված լիազորությունների շրջանակում,
  • Մշակել առաջարկություններ Բաժնի աշխատակիցների զարգացման, մոտիվացիայի, աշխատանքի արդյունավետության գնահատման, ինչպես նաև ստորաբաժանման կադրային կազմի ձևավորման և փոփոխությունների վերաբերյալ,
  • Ապահովել Բաժնի գործառույթների և խնդիրների արդյունավետ իրականացումը՝ Բանկի ռազմավարական նպատակներին համապատասխան,
  • Ձևավորել, զարգացնել և պահպանել երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ փոքր բիզնեսի հաճախորդների հետ,
  • Կազմակերպել և համակարգել փոքր բիզնեսի հաճախորդների հետ համագործակցությունը բոլոր փուլերում, ներառյալ գործարքների ուղեկցումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը,
  • Նախաձեռնել և մասնակցել փոքր բիզնեսի հաճախորդների համար նոր բանկային պրոդուկտների և ծառայությունների մշակմանը, ներդրմանը և առաջխաղացմանը,
  • Ապահովել փոքր բիզնեսի ուղղությամբ բիզնես-պլանով սահմանված քանակական և որակական ցուցանիշների կատարումը,
  • Վերլուծել ստորաբաժանման գործունեության արդյունքները, բացահայտել բիզնես գործընթացների արդյունավետության և հաճախորդների սպասարկման որակի բարելավման հնարավորությունները,
  • Համագործակցել Բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ ընդհանուր բիզնես նպատակների իրականացման և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովման նպատակով,

Ապահովել Բաժնին վերապահված խնդիրների ժամանակին և որակյալ իրականացումը։


Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ բանկային համակարգում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Կազմակերպչական բարձր ունակություններ,
  • Ռազմավարական մտածողություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում։


Արտոնությունների փաթեթ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
  • Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
  • Բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա:


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Կոնտակտային կենտրոնի մասնագետ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

 

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Թարմացվել է 06.07.2026, 10:47