Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

Պասիվային և կոմիսիոն պրոդուկտ մենեջեր

Արտոնությունների փաթեթ՝

  • Բժշկական ապահովագրություն
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
  • Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր
  • Բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա


Պարտականություններ՝

  • Պրոդուկտների պորտֆելի կառավարում։ Բանկի քարտային և պրեմիում պրոդուկտների մշակում, գործարկում, մեթոդաբանական ուղեկցում և արդիականացում
  • Շուկայի վերլուծություն։ Մրցակցային միջավայրի մշտական մոնիթորինգ, հաճախորդների պահանջների բացահայտում և պրոդուկտների շարքի համապատասխանեցում շուկայի արդիական պահանջներին
  • Բիզնես վերլուծություն։ Պրոդուկտների շահութաբերության գնահատում և մոնիթորինգ, ինչպես նաև ղեկավարության համար վերլուծական ամփոփագրերի պարբերական կազմում
  • Ներդրում և ավտոմատացում։ Քարտային և պրեմիում բիզնեսին առնչվող բանկային համակարգերի օպտիմալացման և ավտոմատացման նախագծերում մասնակցություն
  • Գործընթացների օպտիմալացում։ Գործող հաճախորդային ուղիների և ներքին գործընթացների վերլուծություն և բարելավում։ Մասնաճյուղային ցանցում գործընթացների արդյունավետության պարբերական վերլուծություն՝ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելությամբ
  • Կառավարում։ Մեթոդաբանական փաստաթղթերի, այդ թվում՝ կարգավորող պահանջներին համապատասխան փաստաթղթերի պատրաստում և պրոդուկտային նախաձեռնությունների ներկայացում ու պաշտպանություն Բանկի կոլեգիալ մարմիններում և կոմիտեներում
     


Պահանջվող որակավորումներ՝

  • Նախագծերի կամ պրոդուկտների կառավարման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Քարտային պրոդուկտների տնտեսագիտության և վճարային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն
  • Վերլուծական հմտություններ և մեծածավալ տվյալների հետ աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Առաջադրանքների առաջնահերթությունները սահմանելու կարողություն
  • Բազմաառաջադրանքային միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուների առաջադեմ/ազատ իմացություն


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Կոնտակտային կենտրոնի մասնագետ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

 

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Թարմացվել է 25.08.2026, 16:24