Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

ՏՏ բիզնես վերլուծաբան

Աշխատանքային պարտականություններ`

  • Բանկի բիզնես ստորաբաժանումներից պահանջների հավաքագրում և վերլուծություն
  • Պատվիրատուների հետ հանդիպումների, հարցազրույցների և աշխատանքային քննարկումների կազմակերպում՝ նրանց կարիքները բացահայտելու և հստակեցնելու նպատակով
  • Բիզնես գործընթացների վերլուծություն և բանկի տեղեկատվական համակարգերում անհրաժեշտ փոփոխությունների սահմանում
  • Բիզնես պահանջների ձևակերպում և դրանց փոխակերպում ֆունկցիոնալ և համակարգային պահանջների
  • Տեխնիկական առաջադրանքների, ֆունկցիոնալ բնութագրերի, օգտատիրոջ և բիզնես սցենարների պատրաստում
  • Գործող (AS IS) և նպատակային (TO BE) գործընթացների նկարագրություն
  • Պլանավորվող փոփոխությունների ազդեցության վերլուծություն փոխկապակցված տեղեկատվական համակարգերի և բիզնես գործընթացների վրա
  • Բանկի տարբեր համակարգերի միջև փոխկապակցվածությունների և կախվածությունների բացահայտում
  • Բանկի ներքին համակարգերի և արտաքին տեղեկատվական համակարգերի միջև ինտեգրացիաների իրականացման պահանջների ձևակերպում
  • Ինտեգրացիոն փոխազդեցությունների, փոխանցվող տվյալների կազմի, բիզնես կանոնների և տվյալների մշակման պայմանների նկարագրություն
  • Փոփոխությունների նախագծման գործընթացում մասնակցություն համակարգային վերլուծաբանների, ճարտարապետների և ծրագրավորողների հետ համատեղ
  • Համագործակցություն ծրագրավորողների, թեստավորողների, ՏՏ ստորաբաժանումների և բիզնես պատվիրատուների հետ իրականացման բոլոր փուլերում
  • Մշակման և թեստավորման ընթացքում առաջացող հարցերի վերլուծման և դրանց լուծման գործընթացներին մասնակցություն։
  • Մասնակցություն իրականացված ֆունկցիոնալի ընդունման թեստավորմանը
  • Իրականացված ֆունկցիոնալի համապատասխանության ստուգում համաձայնեցված պահանջներին
  • Մասնակցություն բացահայտված անհամապատասխանությունների վերլուծության և դրանց վերացման լուծումների մշակմանը
  • Պահանջների և վերլուծական փաստաթղթերի արդիականության ապահովում
  • Նախագծերի կառավարման ճկուն մեթոդաբանությունների կիրառում՝ Agile, Scrum, Kanban, ինչպես նաև նախագծի կյանքի ցիկլի վերահսկում


Պահանջվող որակավորումներ՝

  • 2-5 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում (ֆինանսական կամ բանկային ոլորտում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն)
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Պահանջների հավաքագրման, վերլուծության և ձևակերպման գործնական փորձ
  • Ֆունկցիոնալ պահանջների և տեխնիկական առաջադրանքների պատրաստման փորձ
  • Տեղեկատվական համակարգերի կառուցման և փոխգործակցության սկզբունքների իմացություն
  • Համակարգերի միջև ինտեգրացիոն գործընթացների և տվյալների փոխանակման սկզբունքների իմացություն
  • Փոփոխությունների ազդեցությունը փոխկապակցված համակարգերի և բիզնես գործընթացների վրա վերլուծելու կարողություն
  • SQL-ի հետ աշխատելու հմտություններ՝ տվյալների վերլուծության և ստուգման համար անհրաժեշտ մակարդակով
  • XML/JSON ձևաչափերի և API-ների (REST/SOAP) միջոցով փոխգործակցության սկզբունքների իմացություն
  • Տեխնիկական և բիզնես փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման բարձր մակարդակի հմտություններ
  • Ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուների առաջադեմ/ազատ իմացություն
  • Մեծածավալ տեղեկատվությունը համակարգելու և կառուցակարգելու կարողություն
  • Պահանջներն ինքնուրույն բացահայտելու և հստակեցնելու կարողություն
  • Պահանջները հստակ ձևակերպելու և երկիմաստությունը բացառելու կարողություն
  • Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքների պայմաններում արդյունավետ աշխատելու կարողություն


Անհրաժեշտ համակարգչային հմտություններ՝

  • MS Office, MS Project, Jira, Confluence
  • Miro
  • API գործիքներով (Postman կամ համարժեք այլ գործիքներ) աշխատելու հմտությունը կհամարվի առավելություն


Արտոնությունների փաթեթ՝

  • Բժշկական ապահովագրություն
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
  • Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր
  • Բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա


Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Կոնտակտային կենտրոնի մասնագետ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

 

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Թարմացվել է 25.08.2026, 16:35