07.05.2020
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության:
ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ կատարել և վճարումներ իրականացնել անկանխիկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս վճարել քարտով մինչև 20.000 ՀՀ դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով և առանց PIN կոդի մուտքագրման:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ և ունեն մի շարք առավելություններ՝
Ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է՝
Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:
Մանրամասն տեղեկատվություն Բանկի քարտերի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/card-view/mastercard կամ՝ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Թարմացվել է 13.01.2026, 15:56