ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
05.04.2021ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը համատեղ ապրիլի 5-ից բոլոր Mastercard քարտապանների համար մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան:
Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում, ակտիվ վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ:
Ակցիայի պայմանները հետևյալն են․ ապրիլի 5-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով, կուտակել բոնուսային միավորներ առևտրի կետերում, ինտերնետ խանութներում իրականացված անկանխիկ գործարքների դիմաց և փոխանակել բոնուսային միավորները կատարված անկանխիկ գործարքների 5%-ի չափով cashback-ի կամ 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:
Բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով՝
- 1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
- 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
- բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
- բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:
- gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչև 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով, ինչպես նաև 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսեր:
Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:
Ակցիայի շրջանակներում 1 մասնակից իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները cashback-ի կամ կինոթատրոնի տոմսի հետ միայն 1 անգամ:
Ակցիայի գործողության ժամկետ՝ 05.04.2021-30.06.2021թթ․:
Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://gifts.vtb.am/ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: