Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

ՎՏԲ – Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

31.03.2020

Հարգելի հաճախորդներ,
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ կենսաթոշակների վճարումը պետք է իրականացվեր այս տարվա ապրիլի 3-4-ին, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կարանտինային ժամանակահատվածում կենսաթոշակառուներն առավել կարիք ունեն հատուկ աջակցության, Բանկը որոշեց ժամանակացույցից շուտ տրամադրել մոտ 100,000 հաճախորդների կենսաթոշակները:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Եղե՛ք առողջ
Ձեր՝
ՎՏԲ-Հայաստան Բանկ

Թարմացվել է 13.01.2026, 12:12