VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները

10.02.2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը  2020թ․ հոկտեմբերին մեկնարկել էր «Շահավետ ներդրում» ակցիան, որն իրականացվեց երկու փուլով:

Այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020-30.12.2020թթ.) ձևակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10%  տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն  ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը: 

«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում էին նաև «Պրոգրես», «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդատեսակները՝ տվյալ ավանդների համար գործող պայմաններով:

Ակցիայի արդյունքներն ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ Բանկի Ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ: Ակցիայի 10 հաղթողները ստացան իրենց գործող ավանդների տոկոսադրույքների կրկնապատկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում «Շահավետ ներդրում» ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և խրախուսում բոլոր հաճախորդներին ցուցաբերելու ակտիվություն, հետևելու Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:

Բանկում գործող ավանդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/deposit հղմամբ, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ