VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին

01.02.2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Թել-Սել» ընկերությունը համագործակցում են ավելի քան 10 տարի` վճարահաշվարկային գործարքների սպասարկման շրջանակներում: 2020թ. սկսեց համագործակցել նաև փաստաթղթավարկային գործառնություններով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ընդլայնված համագործակցությունը «Թել-Սել» ՓԲԸ-ին հնարավորություն կտա իրականացնել զարգացման հետագա ծրագրերը. խթանել էլեկտրոնային առևտրի զարգացումը և էլեկտրոնային փողի օգտագործումը, ընդլայնել տերմինալային ցանցը և վճարումների ընդունման կետերը, կատարելագործել տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը՝ հնարավորինս հարմարավետ ու մատչելի դարձնելով վճարումների և դրամական փոխանցումների գործընթացը:

Telcell-ը շարունակում է մնալ Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայի առաջատարը՝ տեխնիկական և անվտանգության ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող իր համակարգով: Այն անընդհատ ընդլայնվում է՝ առաջարկելով նորարարական տարբեր ծառայություններ: Telcell տերմինալնային ցանցը սպասարկում է ավելի քան 3500 տերմինալներ Հայաստանի բոլոր մարզերում: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակից ակտիվ օգտվում է 200 հազարից ավելի օգտատեր: Ներկայումս ընկերության համակարգի միջոցով ընդունվում են վճարումներ շուրջ 450 ծառայությունների դիմաց:

Telcell-ի ծառայությունների շնորհիվ՝ 2012թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն անցում կատարեց վճարային տերմինալների միջոցով հաճախորդների ինքնասպասարկմանը՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով արագ և հարմարավետ կատարել տարատեսակ վճարումներ ու փոխանցումներ, քարտային և բանկային հաշիվների, ավանդների համալրում, վարկերի մարում` ըստ ժամանակացույցի և վաղաժամկետ:

«Թել-Սել» ընկերության հետ համատեղ Բանկը մեկնարկել է նաև հեռահար ծառայություն, որի շնորհիվ հաճախորդները կարող են դրամական արագ փոխանցումներ ստանալ Բանկի քարտերին: Հաճախորդին ընդամենն անհրաժեշտ է Telcell վճարային տերմինալի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» բաժնից ընտրել «Դրամական փոխանցման ստացում» դաշտը և լրացնել անհրաժեշտ տվյալները՝ քարտի համարը, որին փոխանցվելու է դրամական փոխանցումը, դրամական փոխանցման ծածկագիրը, փոխանցման արժույթն ու գումարը, փոխանցման ստացման նախընտրելի արժույթը, բջջային հեռախոսահամարը:

Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Վարկային պրոդուկտները տրամադրվում են առևտրային գործարքների ֆինանսավորման, կարճաժամկետ ներդրումների, հիմնական և շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև հաճախորդների կրեդիտորական պարտքերի մարման նպատակով:

Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ​​ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ