ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը
21.02.2020ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքները և բարձրացնելով իր հաճախորդների համար անշարժ գույքի ձեռքբերման մատչելիությունը:
Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հետևյալ շահավետ տարեկան տոկոսադրույքներից`
- Բնակարանի գնման` 8.9%-13.7%
- Վերանորոգում/շինարարություն` 9.3%-12.1%
Հիփոթեքային վարկերի հիմնական պայմանները`
- Կանխավճար` սկսած 3%-ից
- Նվազագույն ժամկետ` 3 տարի
- Առավելագույն ժամկետ` մինչև 30 տարի
- Նվազագույն գումար` սկսաց 1 մլն ՀՀ դրամից
- Առավելագույն գումար` մինչև 80 մլն ՀՀ դրամ
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու վերաբերյալ նախնական որոշում կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում` 1,5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հիփոթեքային վարկ ձևակերպելու բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` այցելելով https://www.vtb.am/ru/credits#hip-ot-ek# հղումը, Բանկի մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում`87-87 հեռախոսահամարով:
Փաստացի տոկոսադրույք՝ 10.2%-15%
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: