VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում

16.02.2022

Առաջարկի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներն ողջ շաբաթվա ընթացքում կարող են ապառիկ վարկավորմամբ գնել ապրանքներ՝ շահավետ պայմաններով: Մինչև փետրվարի 21-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում նշված գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կստանան հավելյալ զեղչ՝ վարկի գումարի 5%-ի չափով, բացի տվյալ ապրանքատեսակի վրա այդ պահին խանութում գործող զեղչից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է հենց տեղում։ Ստանալ վարկային միջոցներ կարելի է նաև լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ կամ խանութ այցելելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների ձեռքբերման համար՝  սկսած 30 հազ.  ՀՀ դրամից մինչև 4.5 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Վարկի ժամկետը 3-ից 60 ամիս է: Եթե ​​հաճախորդը գնում է մեկից ավելի ապրանք և ակցիայի շրջանակներում դիմում է մեկից ավելի ապառիկ վարկ ստանալու համար, ապա զեղչը կիրառվում է յուրաքանչյուր գնման համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ