Հայտարարություն՝ Renaissance Premium Home նախագծի շրջանակներում վարկավորման գործընթացի վերաբերյալ
23.02.2022Հարգելի՜ հաճախորդ,
ՎՏԲ Հայաստան Բանկը մեկնարկում է Renaissance Premium Home նախագծի շրջանակներում հիփոթեքային վարկավորման գործընթացը:
Բանկ դիմելու համար անհրաժեշտ է ԵՊՀ շրջանավարտների միավորումից ստանալ համապատասխան տեղեկանք, որում նշված են լինելու գույքի և կատարված կանխավճարի մասին տեղեկատվությունները:
ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից տեղեկանքների տրամադրումն իրականացվելու է ըստ ստորև ժամանակացույցի (մանրամասն).
Ա մասնաշենք՝ 2022 թ. մարտի 14-18-ը
Բ մասնաշենք՝ 2022 թ. մարտի 21-25-ը
Հիփոթեքային վարկի հիմնական պայմանները հետևյալն են.
Վարկի առավելագույն գումար | 80 մլն ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն ժամկետ | 30 տարի |
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք | 10.8% |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 11.4-11.9% |
Նվազագույն կանխավճար (հաշվարկվում էգույք իարժեքից ևհաշվարկի մեջ հաշվի է առնվում վարկառուի կողմից կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված կանխավճարը) | 10%
|
Վարկը տրամադրման եղանակ | 3 մասնաբաժին (տրանշ)՝
|
Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (որի մեջ ներառվում են ինչպես գույքի, այնպես էլ կյանքի ապահովագրության դիմաց ծախսերը) | Վարկի մնացորդի նկատմամբ 0.049% |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | Նախատեսված չէ |
Վարկի վաղաժամկետ մարման տույժ, տուգանքներ | Նախատեսված չեն |
Վարկային հայտ ներկայացնելու համար ք․ Երևանից հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն Վերին Անտառային 135, տ. 40 հասցեով, իսկ ՀՀ մարզերից հաճախորդները կարող են դիմել մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ: