10.07.2026
Հարգելի՛ հաճախորդ,
Ի լրումն նախորդ հայտարարության տեղեկացնում ենք, որ ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման և Ձեր դրամական միջոցների լրացուցիչ պաշտպանության նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի VTB Online հավելվածում արդեն հասանելի է, քարտից քարտ փոխանցումների (դեպի ՌԴ), օնլայն վճարումների և գնումների հնարավորությունը հեռավար եղանակով ինքնուրույն արգելափակելու «Ստոպ» գործիքը:
Ինչպե՞ս ակտիվացնել արգելափակումը
Դուք կարող եք ինքնուրույն՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու արգելափակել հեռավար եղանակով քարտից քարտ փոխանցումներ (դեպի ՌԴ), օնլայն վճարումներ և գնումներ կատարելու հնարավորությունը:
Գործիքը կարող եք կիրառել ինչպես VTB Օnline հավելվածի հիմնական էջից, այնպես էլ՝ Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն:
Ինչպե՞ս ապաարգելափակել ծառայությունը
Ծառայության ապաարգելափակումն իրականացվում է բացառապես Ձեր նախաձեռնությամբ՝ Ձեր կողմից նույնականացումն անցնելուց հետո:
Ուշադրություն
Վերոնշյալ ծառայությունների արգելափակումը չի սահմանափակում ընթացիկ հաշիվների, քարտերի, ավանդների և գործող վարկերի մնացորդները դիտելու, ինչպես նաև բանկային այլ ծառայություններից ստանդարտ եղանակով օգտվելու հնարավորությունները:
Մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել 8787 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:
Թարմացվել է 10.07.2026, 18:27