VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է օնլայն վարկավորում

13.06.2023

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։

Օնլայն վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 14․5%-18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․, առավելագույնը՝ 10 մլն ՀՀ դրամ:

Բանկի կայքում հեռահար եղանակով վարկ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել «Օնլայն վարկ» բաժինը և բացված էջում լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, վարկի ցանկալի գումար և ժամկետ: Վարկը հասանելի է ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներին, այնպես էլ դեռևս հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձանց. էլեկտրոնային վարկային հայտը լրացնելու ընթացքում հաճախորդները կարող են ակնթարթորեն բացել քարտ և դառնալ բանկի հաճախորդ:

 «Սպառողական վարկերն երկրի բնակչության կողմից ամենապահանջված վարկատեսակներից են, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկն իր թվայնացման շրջանակներում որոշել է մեկնարկել վերջիններիս օնլայն ձևակերպումը։ Մեր պրոդուկտների շարքում այս նոր ծառայությունը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում անցնել վարկավորման գործընթացն առանց տանից դուրս գալու: Միաժամանակ մենք հոգացել ենք, որ սմարթֆոնից կամ համակարգչից վարկային հայտի լրացման գործընթացը հնարավորինս պարզ ու հասկանալի լինի օգտատերերի համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Սպառողական վարկի հեռահար տրամադրման բոլոր փուլերում անվտանգության պահանջների պահպանման նպատակով կիրառվում է հաճախորդի կենսաչափական նույնականացում, ինչպես նաև նույնականացում SMS-ի և էլ. փոստի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան  Բանկը  վերահսկվում  է ՀՀ  ԿԲ  կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ