VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է #վճարիրքարտով ակցիայի ժամկետը

28.08.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը 1 ամսով երկարաձգում է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկած #վճարիրքարտով ակցիայի ժամկետը:

Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը՝ Բանկը որոշում է կայացրել երկարաձգել ակցիայի գործողության ժամկետը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են մասնակցել ակցիային մինչև 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը:

Ակցիայի մասնակիցներից շատերը արդեն ստացել են իրենց արժեքավոր նվերները՝ ակտիվորեն կատարելով անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով:

Ակցիայի կանոնները շատ պարզ են. պարզապես անհրաժեշտ է  կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով և կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր և արժեքավոր նվերներով՝ www.gifts.vtb.am կայքում:

Նվերների ցանկում են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, թևնոցներ և չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր և այլ արժեքավոր և հետաքրքիր նվերներ:

Ակցիայի մասնակիցներն անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր՝ գնումներ իրականացնելով Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում, և 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:

1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց կուտակվող առավելագույն միավորների քանակը` 500:

Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց.

  • կոմունալ վճարումներ,
  • դրամական փոխանցումներ,
  • մոլախաղերի հետ կապված գործարքներ,
  • ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ:

Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ակցիայի պաշտոնական կայքում` www.gifts.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ