05.05.2020
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար:
Ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին և կտևի մինչև 2020թ. սեպտեմբերի 5-ը:
Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով ու կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր նվերով www.gifts.vtb.am կայքում:
Նվերների ցանկում կան այնպիսիք, ինչպիսիք են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, ապարանջաններ ու չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր:
Ակցիայի մասնակիցներն անկանխիկ շրջանառության յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց ստանում են.
1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց առավելագույն միավորների քանակը` 500:
Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքներից.
Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ դրության պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ թղթադրամներ օգտագործելուց և կատարել վճարումներն անկանխիկ:
Ակցիայի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/promotions կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Թարմացվել է 13.01.2026, 15:53