ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
30.04.2021ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից: Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Վարկային միջոցների հաշվին հաճախորդը ձեռք է բերել շինարարական տեխնիկա և հատուկ սարքավորումներ՝ նախատեսված հողերի փորման և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար:
Ներկա պահին ընկերության հիմնական գործունեությունն է դիզելային վառելիքի ներմուծումն ու մեծածախ վաճառքը. ընկերությունը մասնագիտանում է նաև շինարարության, շինանյութերի և պարարտանյութերի առևտրի մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորումը և հետագա համագործակցությունը կնպաստեն «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ի ակնկալվող նախագծերի բարեհաջող իրականացմանը, տեղական շուկայում նրա դիրքերի ամրապնդմանը և ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների ընդլայնմանը:
Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Հաճախորդի պահանջներից ելնելով՝ Բանկը հնարավորություն ունի առաջարկելու իր գործընկերներին արդյունավետ գործիքներ՝ նախատեսված ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի լուծման համար` բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես-գործունեության առանձնահատկությունները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: