03.07.2020
ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում, մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։
Համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր և այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։
Ապրանքների տեսականուն, որը կարելի է ձեռք բերել՝ ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://h2h.am/ru/shops:
Ծրագրի հիմնական առավելությունները հաճախորդների համար.
Ապառիկ վարկի ձևակերպման հայտերը լրացվում են անմիջապես H2H ընկերության գրասենյակում՝ ք. Երևան, Արգիշտի 13/7 հասցեով։ Հետագայում հայտերի լրացումը հնարավոր կլինի հեռահար եղանակով:
Ապրանքներն ապառիկ տարբերակով ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է․
H2H ընկերությունը կկազմակերպի Ձեր ընտրած ապրանքի գնումը և առաքումը Հայաստան:
Պրոդուկտի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/ կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 8787 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Թարմացվել է 13.01.2026, 16:20