ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը` նախատեսված ուսանողների և նորավարտների համար
25.02.2020ՎՏԲ-Հայաստան Բանկում գործարկվել է նոր VTB GEN-Z նախագիծը, որը հնարավորություն կտա այն երիտասարդ մասնագետներին, ովքեր ավարտել են ԲՈՒՀ-ն ոչ ավելի քան 1 տարի առաջ կամ ԲՈՒՀ-երի վերջին կուրսի ուսանողներ են ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և անգնահատելի փորձ բանկային ոլորտում:
Ծրագիրը կտևի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն և կտիրապետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային հիմնական սկզբունքներին և գործընթացներին:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել մաստեր – կլասսեր Բանկի փորձառու ղեկավարների կողմից։
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալու հնարավորություն:
VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում https://www.vtb.am/am/about-bank/job
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: