VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

01.12.2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Վարկատեսակից կարող են օգտվել մեծածախ և մանրածախ առևտրի, արտադրության, շինարարության, ծառայությունների և այլ ոլորտներում գործող փոքր բիզնեսի հաճախորդները:

Վարկային միջոցները կարող են օգտագործվել ներդրումային նպատակներով, ապրանքների և հումքի ձեռք բերման, գործընկերների հանդեպ պարտավորությունների մարման և այլ բիզնես նպատակներով: Շրջանառու միջոցների համալրման նպատակով Բանկի հաճախորդները կարող են ստանալ վերականգնվող վարկային գիծ՝ նախապես հաստատված​​սահմանաչափով և ժամկետում:

Վարկի տոկոսադրույքը Եվրոյով վարկի դեպքում կազմում է տարեկան 6,5%, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ 8,5% (փաստացի տոկոսադրույքներ, համապատասխանաբար՝ 7,1% և 9,3%)։

Բանկում հնարավոր է ձևակերպել վարկային գիծ 4 մլն 550 հազ․ ՀՀ դրամից մինչև 65 մլն ՀՀ դրամ գումարի չափով (Եվրո և ԱՄՆ դոլարին համարժեք՝ տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ գործող փոխարժեքով), 1-ից 60 ամիս մարման ժամկետով: Վերականգնվող վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով:

«Ձեռնարկատերերին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարական առաջնահերթությունն է։ Մենք առաջարկում ենք շուկային ֆինանսական պրոդուկտներ՝ մշակված հաճախորդների կարիքների համապարփակ վերլուծության հիման վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը հասել է 7,9 մլրդ ՀՀ դրամի։ Հաշվի առնելով մասնավորապես ներմուծման և արտահանման ոլորտում գործող ձեռնարկատերերի կողմից արտարժույթով լրացուցիչ միջոցների նկատմամբ պահանջարկը՝ մենք վստահ ենք, որ նոր պրոդուկտը շուկայում պահանջված կլինի։ Առաջարկվելիք պայմաններով վարկը թույլ կտա փոքր բիզնեսին արդյունավետ լուծել զարգացման տարբեր փուլերում առկա խնդիրները», -նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/kredit-v-invaliute հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ