VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ ծրագրերին

24.07.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը: Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:

ՀՀ Կառավարության 20-րդ ծրագրով ֆինանսական աջակցություն կարող են ստանալ COVID-19 պանդեմիայից տուժած մասնավոր հատվածի աշխատողներն ու անհատ ձեռներեցները: Տուժած ոլորտների ցանկին են դասվում` հյուրանոցային բիզնեսը, զբոսաշրջությունը, հանրային սննդի ծառայությունները, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները և տարբեր կրթական համալիրներ:

22-րդ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցության վճարում այն անձանց, ովքեր ազատվել և չեն անցել մեկ այլ աշխատանքի՝ մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Ծրագրերի շրջանակներում միանվագ աջակցության վճարման գումարը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Այն ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ստուգել ծրագրի շահառու հանդիսանալու փաստը: Դա կարելի է կատարել` նշելով ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) https://dimum.ssa.am հղումով: Դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է նույն հղումով լրացնել դիմում՝ նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի համարը: Ծրագրի շահառուն պետք է լինի անմիջապես քարտապանը:

Միանվագ աջակցության գումարը քարտին փոխանցելուց հետո այն կարելի է կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 200 բանկոմատների միջոցով:

COVID-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված 20-րդ և 22-րդ միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ