ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
25.03.2020ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
Ինչպես շատ ընկերություններ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն իսկ հատկացրել են ֆինանսական միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում և կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն նպատակահարմար համարեց նվիրաբերել 20 միլիոն ՀՀ դրամ գումար:
Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ հատկացնելով, այլ նաև իր աշխատակիցների և հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով և հակասեպտիկ պարագաներով: Անընդմեջ իրականացվում են սանիտարահիգիենիկ միջոցառումներ և տարածքներն ախտահանվում են: Աշխատակիցների մեծամասնությունն աշխատում է հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացվում են առցանց հարթակներում, Գլխամասային գրասենյակի աշխատակիցների հաղորդակցությունը հարկերի միջև սահմանափակ է:
Բոլոր այս միջոցառումները նախաձեռնված են ի աջակցություն ՀՀ Առողջապահության նախարարության և երկրի բնակչության շրջանում վարակի նվազեցմանը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր բժիշկներին և բուժանձնակազմին, ովքեր այս ծանր իրավիճակում աշխատում են 24/7 ռեժիմով և պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մենք վստահ ենք, որ մեր ֆինանսական աջակցությունը կտա հավելյալ հնարավորություն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի արագ վերջնական արդյունքի հասնելու հարցում:
Հարգանքով,
Ի․Գ․ Տելեգին
ՎՏԲ-Հայաստան Բանկի
Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ