VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

04.08.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում  հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և  արագ գործընթաց։ 

Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից:

Հայտը ներկայացնելու համար կարիք չկա այցելել Բանկի մասնաճյուղեր. վարկի ձևակերպումը կատարվում է տեղում՝  անմիջապես ավտոսրահում։

Renault Armenia-ի հետ համագործակցության հատուկ ծրագրի շրջանակներում ավտովարկի   տրամադրման որոշումը կայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:   

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավտովարկ կարող եք ձևակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 9,9% -11,9% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 15,6% -20,6%), 1 միլիոնից մինչև 28 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։

Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits/avtomek-enaneri-varker-rheno-armenia-gortsakalowt-yan-het  և զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am  և  զանգահարելով 010 247599 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ