VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին

07.12.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների և կարգի բարելավման մասին:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում` 2020թ. դեկտեմբերից սկսած կիրառվում են ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների հետևյալ նոր` բարձրացված սահմանաչափերը.

  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն դրամային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ,
  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն արտարժութային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ,
  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից պակաս է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ (դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 7 մլն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով),
  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը):

Երաշխավորման նոր սահմանաչափերը տարածվում նաև արդեն գործող ավանդային պայմանագրերի վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ միևնույն բանկում մեկ ավանդատուի բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ բոլոր արտարժույթային ավանդները՝ մեկ արտարժութային ավանդ: Եթե ֆիզիկական անձն ունի ավանդներ ՀՀ տարբեր բանկերում, ապա ավանդների երաշխավորման սահմանաչափերը գործում են յուրաքանչյուր բանկում գործող ավանդի համար առանձին:

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝

 «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիա: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով  ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն օնլայն խաղարկության ընթացքում կրկնապատկելու ավանդի տոկոսադրույքը՝ հասցնելով 20% (տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում  կազմում է 9.97%,  20%-ի դեպքում՝ 19.95%, տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%): 

Ավանդների երաշխավորման պայմանների և ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ  կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/secondary/avandneri-erashkhavorutyun և https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ