VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ոսկու ձուլակտորների վաճառքն իր հաճախորդներին

22.06.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ:

Ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` մոտենալով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրը:

Բանկն առաջարկում է ռուսական արտադրության ամենաբարձր որակի և 999.9 հարգի ստանդարտացված ոսկու ձուլակտորների մեծ ընտրանի` 1 գրամից մինչև 1 կգ.՝  1 գր., 5 գր., 10 գր., 20 գր., 50 գր., 100 գր., 250 գր., 500գր և 1000 գր. քաշով: Ձուլակտորի հետ միասին հաճախորդին է տրամադրվում նաև որակի երաշխիքի հավաստագիր:

Ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը Բանկն իրականացնում է օրական կտրվածքով ոսկու գնանշման միջոցով՝ կախված ոսկու միջազգային գնից և ձուլակտորի քաշից, ինչը հրապարակվում է Բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում տեղադրված էլեկտրոնային էկրաններին:

Ձուլակտորներ գնելու նպատակով Բանկի հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

«Այս տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը՝տրամադրելով իր հաճախորդներին հարմարավետ, հուսալի և երկարաժամկետ ներդրման, ինչպես նաև ներդրումային ռիսկերի տարբերակման այլընտրանքային հնարավորություն: 

Իհարկե, գոյություն ունեն դրամական միջոցների ներդրման բազմաթիվ գործիքներ, որոնք հայտնի կերպով կարող են պահպանել և մեծացնել Ձեր կապիտալը, սակայն ոսկու ձուլակտորներում գումարի ներդրումը ներդրումային այն տարբերակն է, որը ցուցադրում է իր կայունությունն ու ապահովվածությունը երկար տարիների ընթացքում: Ոսկին, որպես ավանդական կայուն ակտիվ, ամենաքիչն է ենթարկվում շուկայական ցիկլերին և տնտեսական ցնցումներին՝ երկարաժամկետ հեռանկարում պահպանելով իր բարձր արժեքը: Տեղաբաշխե՛ք Ձեր խնայողություններն արդեն այսօր՝ ներդնելով դրամական միջոցները 1 գրամից մինչև 1000 գրամ կշռող ստանդարտացված ոսկու ձուլակտորներում, որոնք կարելի է ձեռք բերել մեր Բանկի բոլոր մասնաճյուղերում» - նշել է  ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ/Գանձապետարանի պետ՝ Մ. Ստեփանյանը:

Ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/gold-amount կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ