ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս
16.01.2022ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․
#boomerangcashback ակցիայի շրջանակներում հաճախորդները պետք է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարեն, կուտակեն բոնուսային միավորներ վաճառքի կետերում և առցանց գործարքների համար և դրանք փոխանակեն cashback-ի հետ: Մեկից ավելի Visa քարտ ունենալու դեպքում միավորները կգումարվեն:
Անկանխիկ գործարքների համար բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով.
- 0,5 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
- 1 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
- բոնուսային միավորներ կուտակելու համար 1 գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 դրամ կամ համարժեք արտարժույթ, այդ թվում, ՀՀ տարածքում գնումների դեպքում կուտակվում է 2,5 միավոր, իսկ արտերկրում` 5 միավոր:
- մեկ գործարքի համար միավորների առավելագույն քանակը՝ 500 միավոր:
Բոնուսային միավորները կարելի է ստուգել gifts.vtb.am կայքում․ անհրաժեշտ է լրացնել Visa քարտի առաջին 6 և վերջին 4 թվանշանները, անուն, ազգանունը և ստուգել կուտակված միավորները։
Cashback ստանալու համար gifts.vtb.am կայքում անհրաժեշտ է ընտրել cashback-ի գումարն ըստ կուտակված միավորների, լրացնել պահանջվող տվյալները և հաստատել պատվերը։ Գումարը կփոխանցվի մասնակցի Visa քարտին՝ պատվերի՝ ակցիայի կանոններին համապատասխանելու փաստը ստուգելուց հետո:
Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:
#boomerangcashback ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է իր բոնուսային միավորները փոխանակել cashback-ով միայն 1 անգամ։
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: