VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները

30.12.2020

Հարգելի հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր  է հայտարարում դեկտեմբերի 30-ը: Բանկի բոլոր 73 մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին աշխատելու են ամբողջական աշխատանքային օրով:

2021թ․առաջին աշխատանքային օրը լինելու է հունվարի 8-ը` սկսած 09:15-ից: Հունվարի 9-ից լիարժեք աշխատելու են այն մասնաճյուղերը, որոնք աշխատում են 6-օրյա գրաֆիկով:

2020թ. դեկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ կատարել ամանորյա ապառիկ գնումներ առավոտյան 9:00-ից մինչև 16:00 Բանկի ավելի քան 300 գործընկերներ-վաճառակետերում՝ Հայաստանի ամբողջ տարածքում:

31.12.2020թ.-07.01.2020թ. ժամանակահատվածում ընկած վարկերի մարումների ամսաթվերը ավտոմատ կերպով տեղափոխվում են 2021թ. հունվարի 8-ին:

Ամանորյա տոներին կարելի է օգտվել Բանկի հեռահար սպասարկման տարբերակներից, որոնք թույլ կտան իրականացնել անհրաժեշտ բանկային գործարքները ոչ աշխատանքային օրերին:

Տոնական օրերին Բանկի Կոնտակտային կենտրոնը աշխատելու է; 24/7 ռեժիմով: Հաճախորդների բանկային/գործարքային լիարժեք սպասարկումը Կոնտակտային կենտրոնը կիրականացնի դեկտեմբերի 31-ին, 2021թ․հունվարի 4-ին և 7-ին, այսինքն՝ դրամական փոխանցումների մուտքագրում քարտերին և բանկային բոլոր տեսակների գործարքների իրականացում՝ Վիդեո Բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:

Մոբայլ/Ինտերնետ Բանկինգի միջոցով 30.12.2020թ. ժամը 19:00-ից մինչև 07.01.2021թ. (ներառյալ) կատարված բոլոր գործարքները կիրականացվեն օնլայն ռեժիմով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել նաև Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալների ծառայություններից՝ տեղակայված՝ հաճախորդների ինքնասպասարկման 24/7 ապասարկման գոտիներում Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հնարավորություն են տալիս համալրել բանկային/քարտային հաշիվներ և ավանդներ, կատարել վարկերի մարումներ, հարցումներ ուղարկել քարտին փոխանցումներ ստանալու  վերաբերյալ և կատարել վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Ընդ որում՝

  • բոլոր քարտային գործարքները փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 09:00-19:00, շաբաթ օրը՝ 09:00-18:00, իսկ մնացած ժամանակ՝ հաջորդ բանկային օրը՝ 09:00-ին:
  • մնացած բոլոր գործարքները հաշիվներով, վարկերով և ավանդներով Բանկի կողմից մշակվելու են՝ կախված վերջիններիս իրականացման ժամկետից՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝
  • գործարքները, որոնք իրականացվել են 30.12.2020թ․ 19:00-ից մինչև 31.12.2020թ․ 16:00, փաստացի կիրականացվեն 2020թ․ դեկտեմբերի 31-ին,
  • գործարքները, որոնք իրականացվել են 31.12.2020թ․ 16:01-ից մինչև 03.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 3-ին,
  • գործարքները, որոնք իրականացվել են 03.01.2021թ․ 19:01-ից մինչև 04.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 4-ին,
  • գործարքները, որոնք իրականացվել են 04.01.2021թ․ 19:01-ից մինչև 07.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 7-ին:

Բացի այդ ամենից, ոչ աշխատանքային օրերին Բանկի բանկոմատների հիմնական գործառույթներից բացի, հնարավոր է քարտային հաշիվների առցանց համալրում cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով:

Բանկի հեռահար ծառայությունների մասին  ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի ինտերնետային կայքից` https://www.vtb.am/am/remote-control     կամ զանգահարելով  Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ