VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի

21.08.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկի  Կոնտակտային կենտրոնն այսուհետ սպասարկելու է իր հաճախորդներին CRM Dynamics 365 համակարգի միջոցով:

Կառավարման նոր համակարգը, որը Բանկը ներդրել է 2020թ. հուլիսին, կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը:

Դա թույլ կտա  մի քանի անգամ ավելի արագ և որակյալ  սպասարկել հաճախորդների դիմումները՝  նույնականացնելով հաճախորդին մինչև Բանկի  Կոնտակտային կենտրոնի համապատասխան  աշխատակցին միանալը՝ ապահովելով  անհատական սպասարկում:

Նորագույն CRM Dynamics 365 համակարգի մեկնարկը ՎՏԲ-Հայաստանի Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ստանալու իրենց հարցերի պատասխանները  IVR (ինտերակտիվ ձայնային մենյու) ավտոմատ համակարգի միջոցով, որը Բանկի հաճախորդների համար ստեղծել է 24/7 ռեժիմով սպասարկվելու նոր հնարավորություն:

Մասնավորապես, հաճախորդները կարող են առանց Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին դիմելու և օպերատորին միանալու՝ ակնթարթորեն կատարել հետևյալ գործարքները.

  • ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մասին SMS հաղորդագրությունների միջոցով. վարկային կոդը, հաջորդ վճարման ամսաթիվը և գումարը, վարկի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն: Դրա համար անհրաժեշտ է Բանկի IVR  համակարգում 87-87 հավաքելուց հետո ընտրել 1 թվանշանը:
  • ստուգել քարտային հաշվի իրական մնացորդը, որի համար անհրաժեշտ է 87-87 հավաքելուց հետո IVR  համակարգի մենյուում ընտրել 2 թվանշանը, հավաքել քարտի համարը, բանկային կոդը և լսել քարտի մնացորդը:
  • ստանալ դրամական փոխանցման գումարը քարտին՝ ձայնային հաղորդագրության միջոցով արագ դրամական փոխանցման մասին տվյալներ թողնելով:

Նոր համակարգի մեկնարկից հետո մեր հաճախորդների 30%-ն, ովքեր նախկինում զանգահարում էին Կոնտակտային կենտրոն և սպասարկվում անմիջապես Բանկի աշխատակիցների կողմից,այժմ ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ավտոմատ կերպով՝ IVRհամակարգի միջոցով:

Բացի այդ,յուրաքանչյուր զանգից հետո, հաճախորդին հնարավորություն է տրվում գնահատել աշխատակցի սպասարկման որակը , ինչպես նաև, ցանկության դեպքում, ձայնային հաղորդագրության միջոցով թողնել իր կարծիքը կամ առաջարկությունները, ինչը թույլ կտա մշտապես հետևել, վերլուծել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը, հաճախորդների առաջարկությունների հիման վրա մշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ