VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կընձեռի Ամանորի նախօրեին

30.12.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն  դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:

Հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել անհրաժեշտ և ցանկալի  ապրանքներ՝ կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, շինանյութ, խաղալիքներ, ավտոպահեստամասեր, անմիջապես խանութում, ինչպես նաև ձեռք բերել տուրիստական փաթեթներ և ավիատոմսեր տուրիստական ​​գործակալություններից՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկը տրամադրվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:

Վարկ ստանալու համար հաճախորդին բավարար է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Դեկտեմբերի 31-ին ապառիկ գնումներ կատարելու հնարավորությունը տարածվում է ինչպես ցանցային խոշոր գործընկեր կազմակերպությունների, այնպես էլ առանձին խանութների վրա, որոնք համագործակցում են Բանկի հետ:

Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերի աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ անմիջապես նախընտրած խանութ-սրահ:

Օգտվե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ սպասարկումից: Թույլ տվեք Ձեզ կատարել անհրաժեշտ գնումը կամ ձեռք բերել Ձեր մտերիմների ամանորյա նվերները հիմա՝ վճարելով դրանց համար հաջորդող ամիսների ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝  սկսած 30 հազ.  ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ ՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/ , գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ